Ես Մարիամ Բարսեղյանն եմ, դեռ 12 տարեկան եմ: Ես եկել եմ Սիամանթոյի անվան 162 դպրոցից:Ցանկանում եմ դառնալ անասնաբուժ:Ես որոշեցի ուսումս շարունակել Մխիթար Սեբասթացի կրթահամալիրում, քանի որ այստեղ ավելի լավ են ուսուցիչները ուսուցանում երեխաներին: Ծնվել եմ 2007.07.07 Երևանում: ԵՎ մինչև օրս ապրում եմ Երևանում:Ազատ ժամանակ լսում եմ երաժշտություն,կարդում եմ գրքեր, օգնոմ եմ մայրիկիս խոհանոցում: Կարողանում եմ պատրաստել իմ սիրելի աղցաներնն ու թխվածները:
Մեր ընտանիքը մեծ է :Ես ունեմ 2 եղբայր ,որոնք նույնպես սովորում են այս կրթահամալիրում:Մայրիկս Վեռա Միքայելյանն է, նա իրավաբան է:Հայրիս Արմեն Բարսեղյանն է, նա աշխատում է բանկում որպես կառավարչ:Ավագ եղբորս՝ անունը Ալբերտ է ,փոքրիկի անունը Աշոտ է : Ես միջնեկն եմ: Նրանք բոլորն էլ իմ ամենամտերիմ մարդիկ են:
Հանգստյան օրերին մենք ողջ ընտանիքով այցելում ենք գյուղ ,որտեղ ունենք մեծ ագարակ և խաղողի այգիներ:Շատ եմ սիրում լինել բնության գրկում: