Ամրակալ`
Քիմիական ամանեղեն`
Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի կառուցվածքը և նյութերի տաքացումը սպիրտայրոցի վրա¦:
Սպիրտայրոցի կառուցվածքը`
1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)
- սկավառակով խողովակ
- բամբակե պատրույգ
- թասակ
Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ
ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:
Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:
Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:
Հիշե՛ք
Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի
պատճառ դառնալ:
Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.
պարզապես պետք է ծածկել թասակով
Բոցի կառուցվածքը
Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում
ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառե- լանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գո- տում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:
Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր
են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում : Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ մասերում ավելի բարձր է: