Ընկերությունը իմ համար շատ կարևոր է: Եթե ունես լավ ընկերներ նրանք միշտ քեզ հետ կլինեն դժվար պահին, կօգնեն քեզ, կկիսեն թե քո ուրախութությունը, թե տխրությունը: Ընկերներն այն մարդիկ են, առանց որոնց կյանքն այդքան էլ հետաքրքիր չէ։ Եթե ընկերներն իսկական են, ապա նրանց ոչինչ չի կարող բաժանել: Իմ կարծիքով աշխարհում չկա ավելի լավ բան քան լավ ընկերը, ու իհարկե ընկերությունը: Ես ունեմ լավ օրինակ, իմ տատիկը և իր մտերիմ ընկերուհին արդեն հիսուն տարի ամենամտերիմ ընկերներ են սկսած հինգ տարեկանից։ Հուսով եմ ես էլ կունենամ այնպիսի ընկերուհի, որի հետ ընկերություն կանեմ մինչև կյանքիս մայրամուտը։ Երբ իմ ընկերուհին տխրում է կամ անհաջողություն է ունենում, ես փորձում եմ նրան օգնել, բարձրացնել նրա տրամադրությունը: Ես փորձում եմ լինել լավ ընկեր, նվիրված և անկեղծ և իմ ընկերներից էլ նունն եմ ակնկալում։ Ավելի լավ է ունենալ մեկ ընկեր, բայց հավատարիմ ու նվիրված:
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Опубликовано mariam20070707
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր: Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ: Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին: Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ: Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց: Смотреть все записи автора mariam20070707
Опубликовано