Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։
Այս շանը ես նմանացնում եմ իմ շանը, իմ շունը նման է Չալանկին բնավորությամբ բայց տարբեռվում է արտաքինով։
Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք վախենում էր և Չալանկը…
Շները ուզում են նմանվել մարդկանց, շները շատ լավ հասկանում են ամեն ինչ և փորձում են գոնե մեկ բանով օգնեն մարդկանց։Ես սիրում եմ նրանց ամեն ինչը և բնավորությունը և արտաքինը։