Ես ուզում եմ խոսել մարդու համար ամենաթանկ բանի մասին

Մարդու համար ամենաթանկ բանը դա կյանքն է։ Սակայն իմ կարծիքով այն իմաստավորվում և արժեք է ստանում,երբ քո կյանքը, լցնում ես քեզ հարազատ և քեզ համար թանկ մարդկանցով և ում անմնացորդ նվիրվում ես։ Դա քո ընտանիքն է, քո հայրն ու մայրը, քեզ հետ միշտ վիճող, բայց և քեզ շատ սիրող եղբայրն ու քույրն է։ Ինձ համար նույնպես այդպես է։ Կյանքը միապաղաղ և անհետաքրքիր կլիներ, եթե չլիներ իմ ընտանիքը, իմ դպրոցը, իմ ընկերները և իմ հայրենիքը, որի համար կյանքս կտամ, եթե մի օր այն պետք լինի։ Ես սիրում եմ նրանց բոլորին և ինձ համար ամենաթանկը դա իմ սիրելիների հետ իմ հայրենիքի կապույտ ու խաղաղ երկնքի տակ ապրելն ու խաղալն է։ Իմ հայրենիքի արևն է , որն այնքան ջերմ է և այնքան յուրահատուկ է դարձնում հայրենիքիս հողում աճող ծիրանն ու դեղձը։ Թանկ բաներ շատ կան, բայց ես չեմ կարող բոլորը թվարկել։

Երբեմն մարդ չի գիտակցում կամ գնահատում այն թանկը, որն ունի, և միայն կորստից հետո է զգում նրա արժեքը։ Ես փորձում եմ գոհանալ և սիրել այն ամենն ինչ ունեմ։ ԵՎ ամենաթանկը որը ես ունեմ՝ ազատ հայրենիքն է, իմ հայերենն է և իմ հավատն է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s