Հայոց պատմություն

Պատմություն 27.09.2019

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Պատմություն, տոները , 27.09.2019

1.Ներկայացնել փոքրիկ ուսումնասիրություն/մեկ կես էջի սահմանում/նշված տոներից որևիցե մեկի մասին, հիմնավորել նրա կապը հին հայկական հեթանոսական շրջանի հետ.«Ամանոր», «Տրնդեզ»,«Խաղողօրհնեք», «Վարդավառ», «Բարեկենդան»:

Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի Տաճար բերելուն:

Հին ժամանակներում գոյություն եւներ մի կարգ ըստ , որի ծնողներն իրենց քառասուն օրական առաջնեկ երեխային տանում են տաճար։

Հովսեփն ու Մարիամն էլ մանուկ Հիսուսին քառասուն օրականում տարան տաճար։ Նրանց ընդառաջ եկավ Սիմեոն ծերունին։ Սիմեոնը արդար ու ազնիվ մարդ էր իր կյանքի մեծ հատվածն անցկացրել էր տաճարում ,իսկ Նոր Կտակարանում գրված է , որ Աստված ընդառաջել էր նրան այնքան ապրել մինչև տեսնի մարդկության փրկչի ծնունդը ։ Նա Հիսուսին տեսնելուն պես հասկանում է , որ իր խնդրանքն կատարվել է, նա Մարիամին ասում է , որ նա լույս կբերի ու աշխարհի փրկիչը կդառնա։

Տեառնընդառաջ կամ ինչպես մեզ է հայտնի Տրնդեզը բառացի թարգմանությամբ նշանակում է ՝ տիրոջն ընդառաջ։

Նախկինում, սակայն, հեթանոս հայերը Տրնդեզը նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը:

Տրդատ ճարտարապետ

Տրդատ ճարտարապետը ապրել է X դարի վերջին և XI դարի սկղբին, Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանում։ Ճարտարապետի կենսագրության վերաբերյալ առանձին կցկտուր տեղեկություններ պահպանված են ժամանակակից մատենագիր Ստեփանոս Տարոնեցի Ասողիկի Պատմության մեջ:

Տրդատի ճարտարապետության առաջին հիշատակումները գտնում ենք պարսիկ պատմիչ Մովլանա Իդրիսի հաղորդումներում։  Այն Արգինայում կառուցաց եկեղեցու մասին է, որից միայն փլատակներ են հասել մեր օրեր։ Դրանից հետո Սմբատ երկրորդի հանձնարությամբ Տրդատը սկսում է Անիի Մայր Տաճարի շինարարությունը։ 1001թ․ նա ավարտում է տաճարի կառուցումը, որը դառնում է Անիի ճարտարապետության իսկական գլուխգործոց և մեծ հռչակ բերում նրան։ Աբիխը գրել է․ «Շինարարական արվեստում ուրիշ որտեղ, եթե ոչ քրիստոնյա ժողովուրդների ծաղկման դարաշրջանում, ինչպես օրինակ՝ Անիի տաճարում, կարելի է գտնել գեղեցկություն և հիացմունք»։

Տրդատին է պատկանում նաև Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում գտնվող հայտնի սուրբ Սոֆիայի տաճարի քանդված գմբերթի վերակառուցումը, որը կանգուն է մինչև օրս։

Միանգամայն պարզ Է, որ Տրդատի կատարած վերականգնումը լիովին արտացոլում էր X-XI դդ. հայշինարարական մշակույթի վիճակը։ Թեպետ հայտնի Է, որ այն ժամանակների համար այդ֊պիսի հսկայական գմբեթներ Հայաստանում չէին կառուցվում, այնուամենայնիվ նրանց կառուցման շինարարական եղանակներն ամենևին խորթ չէին հայ ճարտարապետներին։

Անիի Մայր Տաճարի կառուցումից անմիջապես հետո նա ձեռնամուխ է լինում մեկ այլ գլուխգործոցի կառուցմանը՝ հայտնի ավիրված Զվարթնոց տաճարի օրինակով, որը նա կառուցեց Գագիկ թագավորի պատվերով։Նա վերարտադրեց  Զվարթնոցը, բայց արդեն տարբեր չափսերով, տարբեր համամասնությամբ, տարբեր զարդանկարներով և տարբեր մանրամասներով։

Տրդատի գործերը, հատկապես Անիի կաթողիկե տաճարը, բազմաթիվ սերունդների համար ստեղծագործական ոգեշնչման աղբյուր են հանդիսացել:

Տրդատը հին Հայաստանի ճարտարապետների մեջ այն քչերից մեկն Է, որի ստեղծագործություններից շատերն են պահպանվել: Այդ բոլոր գործերը հաստատապես մտել են Հայաստանի դասական ճարտարապետության պատմության մեջ իբրև նրա փայլուն գագաթներր:

Հենց այդ գործերի շնորհիվ Տրդատի անունը լայն ճանաչում Է ստացել ոչ միայն իր հայրենիքում՝ Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:

Հայոց պատմություն ՝ դաս.2 Պետական կառավարման համակարգը

  • Կառավարման տեսանկյունից ինչպիսի երկիր էր Հայաստանը
  • Հայ արշակունիների թագավորության շրջանում պետական կարգը, շարունակում էր մնալ միապետական։ Հայաստանը միապետական երկիր էր։
  • Ինչու էին անհրաժեշտ գործակալությունները։
  • Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունի պետական վարչությունները՝ արքունի գործակալությունները։
  • Ինչ էին բովանդակում Գահանամակը և Զորանամակը
  • Հայ նախարարների զբաղեցրած պաշտոնական դիրք Արքունիքում ու զորքի թվաքանակը գրացվում էր Գահանամակում և Զորանամկում։
  • Ինչպես էր կազմվում հայոց այրուձին
  • Հայոց թագավորի և նախարարների պահաց հեծելազորը միասին կազմում էր հայոց այրուին ։
  • Ովքեր էին իրականացնում թագավորական ոստանի պաշտպանությունը։ Որքան եր հայոց բանակի թիվը։
  • Թագավորական ոստանը պաշտպանում էին ոստանիկ այրուձի կոչվող հեծյալ ջոկատները։ Թագավորի անձի պաշտպանությունն ապահովում էր ընտրել նետաձիգներից բաղկացած այրուձին ՝ հարյուրավորներ , հիսունավորներ և տասնավորներ։
  • Աշխատել են Նինա Հարությունյանը և Լաուրա Թորոսյանը։

Պատմություն

  1. Համեմատել Հայաստանում և Եվրոպայում քրիստոնեության տարածման ընթացքը;
    Եվրոպայում ապրում են տարբեր գնահատականներով 400-500 միլիոն քրիստոնյա:
    Քրիստոնեությունը Հայաստան է մուտք գործել 1 դարում՝ Սուրբ Թադեոսը դարում՝ Բարդուղիմեոսի քարոզչությամբ, սակայն Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է հայոց արքա Տրդատ երրորդը 301 թվականին։
  2. Նկարագրել ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն իրադարձությունները;

Ավատատիրության ձևավորմանը նպաստող կարևորագույն հանգամանքներն էին ՝

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/6004

Պատմություն

Տանը

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը :

Հոները առավելագույն հզորության շրջանը V դարի առաջին կեսն էր, երբ նրանք Աթթիլայի առաջնորդությամբ միավորելով մի շարք ցեղեր և ցեղախմբեր, վերահսկում էին Չինաստանի սահմանից մինչև Հռենոս գետն ընկած տարածքները։

Այդ անկայուն միությունը անմիջապես կազմալուծվեց Աթիլլայի մահից հետո, իսկ հոների կորիզը նստակյաց բնակություն հաստատելով ներկայիս Կենտրոնական Եվրոպայի տարածքներում անհետացավ որպես ժողովուրդ՝ իրենց անունը թողնելով ժամանակակից Հունգարիա պետության անվանման մեջ։

Հոների առաջնորդ Աթիլլա

Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո 434 թ իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444 (կամ 445) թ. (հավանաբար) սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններինօստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։ 436 թ. ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ)։ 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (ՊաննոնիաԴակիաՄյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ)քաղաքները։ 443 թ. (այլ տվյալներով 447 թ) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ։ Հոների մի մասը հասնում է մինչև Հունաստանի Ֆերմոպիլները, մյուս մասը շարժվում է դեպի Կոստանդնուպոլիս։ Թալանի և ավերածությունների են ենթարկվում ԹրակիանՄակեդոնիան, Հունաստանը, գրավվում է շուրջ 70 քաղաք։

452 թ գարնանը հավաքելով նոր զորք Աթթիլան ներխուժում է Իտալիա՝ գրավելով ու թալանելով Աքվիլեա, Կոնկորդիա, Ալտինում, Պատավիում (Պադուա), Մեդիոլան և Տիցինում (Պավիա) քաղաքները. նրա առջև դարպասներն են բացում Վիցետիա (Վիչենցա), Վերոնա, Բրիկսիա (Բրեշիա) և Բերգամում (Բերգամո) քաղաքները։ Սակայն Հռոմի պապ Լևոն I հետ հանդիպումից հետո Աթթիլան հրաժարվում է Հռոմը գրավելու մտադրությունից՝ բավարարվելով ամենամյա տուրք վճարելու խոստումով։ Հավանաբար դեր խաղացին Պապի՝ Աստծո մասին ասածները, ինչպես նաև իր սեփական խորհրդականների նախազգուշացումները մահվան մասին, ինչը եղավ, թեև առանց Հռոմի գրավման։ 453 թ. Աթթիլան հանկարծամահ է լինում կաթվածից Պանոնիայի Տիս գետի մոտ իր ռազմակայանում, երբ նախապատրաստվում էր նոր արշավանքի դեպի Բյուզանդիա։ Ըստ մի վարկածի նա սպանվել է դավադրության արդյունքում։ Ըստ մեկ այլ վարկածի՝ նա մահացել է իր սեփական հարսանիքի ժամանակ։ Բանն այն է, որ ամեն մի տեղում, ուր հաստատվում էին հոները, Աթթիլան իրեն կին էր ընտրում այդ վայրից։ Այսպիսով նրա այդ կինը առաջինը չէր, բայց վերջինն էր։ Ասում են, որ նա պարզապես խեղդվել է գինարբուքի ժամանակ։ Ավանդության համաձայն թաղված է երեք դագաղներում՝ ոսկյա, արծաթյա և երկաթյա. նրա գերեզմանն առ այսօր գտնված չէ։

Աթթիլայի մահից հետո նրա ստեղծած տերությունը փուլ առ փուլ ձուլվելով՝ կազմալուծվում է։

Հոները համարում էին Աթթիլային գերբնական անձնավորություն, անհաղթությամբ օժտող ռազմի աստծո թրի տիրակալ։ Նա դարձավ գերմանական և սկանդինավյան վիպերգերի գործող անձ. «Ասք Նիբելուլգների մասին» երկում նա հանդես է գալիս Էտցել, իսկ «Ավագ Էդդայում»՝ Աթլի անվամբ։ 5-րդ դարի քրիստոնյաների համար Աթթիլան հանդիսանում էր «Աստծո խարազան», որն ուղարկված է որպես պատիժ մեղքերի համար։ Հետագայում համարվում էր եվրոպական քաղաքակրթության գլխավոր թշնամիներից մեկը։

Նրա կերպարը գրավել է բազմաթիվ գրողների, երգահանների և նկարիչների ուշադրությունը Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը, կոռնել «Աթթիլա» ողբերգությունը, Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա և այլն)։

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը

Լեգենդներ Աթիլլայի մասին

Ծանոթացում-Իտալացի երգահան Ջուզեպպե Վերդին գրել է օպերա ըստ գերմանացի դրամատուրգ Զաքարիուս Վերների Աթիլլ , հոների թագավորը պիեսի:

https://www.youtube.com/watch?v=k6KeR3da0mw Ջ. Վերդի «Աթթիլա» օպերա

https://www.youtube.com/watch?v=DKmsPoBXoC0 Ֆիլմ Աթիլլայի մասին

Առաջադրանք 2

Դասարանական

Քրիստոնեական եկեղեցին/դասագիրք, պատմել էջ10-14/

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Կարդա նշված համացանցից, և քո բառերով ներկայացրու քրիստոնության մասին: http://kronadaran.am/dictionary/qristoneutyun/- Քրիստոնեություն

2.Կարդա նշված համացանցից գտիր նմանություն, տարբերություն, քո բառերով ներկայացրու/գրավոր/

http://kronadaran.am/dictionary/hetanosutyun/Հեթանոսություն

https://www.dasaran.am/apps/wiki/view/id/89 Հեթանոսություն

3.Ընտրիր տաս նոր հասկացություններ, անուններ և փորձիր բացատրել/դասագիրք էջ10-14/

Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մ. թ. I դ. սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ու Պարթևների թագավորությունըՊարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։ Պարթևաց Արտավան III թագավորի որդեգրած քաղաքական այդ ծրագիրը չի իրագործվել, Մեծ Հայքում թագավորող նրա որդիներ Որոդեսն ու Արշակ Ա-ն տապալվել են Հռոմի կայսր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի (14-37) միջամտությամբ։ Հայերի դեմ հրահրելով աղվանական, վրացական և հարևան այլ ցեղերի՝ Տիբերիոսը 36 թվականին Մեծ Հայքի գահը հանձնել է Իբերիայի թագավոր Փարսամանի եղբորը՝ Միհրդատին։ Նույն կայսեր համաձայնությամբ 37 թվականին Մեծ Հայքի Գոդերձական գավառը միացվել է Իբերիային, իսկ Հայոց Միջագետքը՝ Ադիաբենեին: Միևնույն ժամանակ, Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների։ Տիբերոսի հակահայկական քաղաքականությունը սրել է հայերի դժգոհությունն ու թշնամանքը Հռոմի նկատմամբ, ինչի արդյունքում 37 թվականին հայերն ապստամբել և զորավար Դեմոնաքսի առաջնորդությամբ գահընկեց արել Միհրդատ Իբերացուն և վտարել երկրից։ Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։ Կլավդիոս կայսրը (41-54) Հայքի նկատմամբ շարունակել է Տիբերիոսի քաղաքական գիծը։ 43-ին հռոմեական և իբերական ուժերով նա Մեծ Հայքի գահին դարձյալ դրել է Միհրդատին, որը չի ճանաչվել և հենարան չի գտել հայոց մեջ։ Հայերն անտարբերությամբ են վերաբերվել Միհրդատի սպանությանը (51) նրա եղբորորդու և փեսայի՝ Հռադամիզդի ձեռքով։

40-ական թվականներին ներքին գահակալական կռիվներով զբաղված պարթևական պետությունը ի վիճակի չի լինում միջամտել Մեծ Հայքի գործերին։ Պարթևական պետությունը վերստին հզորանում է Վաղարշ I թագավորի ժամանակ (52-80)։ Մեծ Հայքի նկատմամբ Վաղարշը շարունակում է Արտավան III-ի քաղաքական գիծը:

58-ի գարնանը Կորբուլոնի բանակը (30.000 զինվոր) ներխուժում է Մեծ Հայք, որի հյուսիսային գավառները մինչ այդ ասպատակել էին իբերական զորքերը։ Զրկվելով Վրկանաց երկրի դեմ պատերազմող Վաղարշի օգնությունից՝ Տրդատը նահանջում է Ատրպատական: Անպաշտպան Արտաշատ մայրաքաղաքը գրավելուց և կործանելուց հետո Կորբուլոնը Տարոնով մտնում է Աղձնիք և գրավում Տիգրանակերտ քաղաքը։

Հայոց պետականության և հայ Արշակունիների թագավորության վերացումը եղել է ներքին ավատատիրական հարաբերությունների զարգացման և արտաքին տերությունների՝ Հռոմի և Սասանյան Իրանի ռազմական միջամտությունների հետևանք։

Արշակունիների շառավիղները հետագա դարերում հանդիպում են Բյուզանդական կայսրության մեջ՝ որպես հմուտ զորավարներ:

Տնային աշխատանք

  • Ո՞վ էր Հայոց պետության հողի գերագույն տերը:

Մեծ Հայ քում մինչև 428 թ. պե տա կանթագավորական, ծառայողական, մասնատիրական ժառան գա կան և հա մայն քային հո ղա տի րու թյան գերա գույն տե րը թա գա վորն էր:

  • Որո՞նք էին հողատիրության հիմնական ձևերը:

Միջնադարում ձևավորված ավատատիրության (ֆեոդալիզմ) հիմքում ընկած հողատիրությունը կալվածքային սեփականատիրությունն էր:

  • Ինչպե՞ս էին կոչվում ժառանգությամբ փոխանցվող հողային տիրույթները:

Հորից որդուն անցնող ժառանգական հողերը կոչվում էին հայրենական:

  1. Ովքե՞ր էին սեպուհները:

Թագավորական ընտանիքի մյուս անդամները` Արշակունի սեպուհները (արքա յազներ), նույնպես կալվածք ներ ունեին

  1. Ի՞նչ դասերից էր կազմված ավատատիրական աստիճանակարգը Հայաստանում:

Նախարարական տանգլխավորը կոչվում էր տեր կամ տանուտեր: V դ. վերջին, երբ Վա- հան Մամիկոնյանը պաշտոնապես դարձավ Հայաստանի արևելյան մասի կառավարիչը, այն անվանվեց Տանուտեր ականիշ խանության աշխարհ: Ինչպես թագավորական, այն -պես էլ նախարարական տոհմի հաջորդ աստիճանը սեպուհներն էին:

  1. Ովքե՞ր էին կազմում ազատների և անազատների դասերը:

Անազատների դասըկազմում էին քաղաքացիները, առևտրականները, արհեստավորնե -րը, շինականները (ազատ և կախյալ գյուղացիները), ինչպես նաև քաղաքային ռամիկնե րը, որոնցիցկազմվում էր հետևակը։ Խոշոր ու միջին հողատեր ազնվականությունընախա- րարները, եկեղեցական հոգևորականությունը, ինչպես նաև մանր ազնվականությունը պատկանում էին բարձր ա զատ նե րի դա սին: Նրանք ունե ին բազ մա թիվ ար տո նու թյուն ներ: Դրացից էր հե ծե լա զո րում ծա ռայե լու ի րա վուն քը:

  1. Կազմել ավատատիրական աստիճանակարգության գծապատկերը:

Տանուտիրական իշխանություն, ազատներ, անազատներ, շինականներ։

Պատմությունը գիտություն է մարդու կյանքի էվոլյուցիայի մասին։ Մարդու գործունեությունը աստիճանական զարգացում է ապրել։ Սկզբնական շրջանում ասքերի , առասպելների միջոցով է մեզ հասել պատմությունը, այնուհետև գրի իրագործումից հետո այդ միջոցով է հասել։ Պատմության միջոցով սերունդների փորձը սերնդեսերունդ փոխանցվել է։ Ինձ համար ավելի հետաքրքիր է ուսումնասիրել իմ հայոց պատմությունը ։ իմ երկրի հաջողությունների, ձեռքբերումների, երբեմն անհաջող պարտությունների, այդպես ես ինդզ ավելի մոտ եմ զգում իմ երկրին։ Այս ամենով ես չէի հետաքրքրվի եթե իմ նախնիները գլխի չնկնեին որ պետք է այդ ամենը գրի առնեն և այն փոխանցեն մեզ։ Պատմությունը դա մի անծայրածիր ու հետաքրքիր աշխարհ է , որը պետք է անընդմեջ ուսումնասիրել։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s