04.11.2019 դասարանում

Խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ բառերը հոլովի´ր:

Ուղղական (ո՞վ, ի՞նչ)-խաղալիք, ընկեր, տուն, աղջիկ

Սեռական (ո՞ւմ, ինչի՞)-խաղալիքի, ընկերոջ, տան, աղջկա

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)-խաղալիքին, ընկերոջը, տանը, աղջկան

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)-խաղալիքից, ընկերոջից, տնից, աղջկանից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)-խաղալիքով, ընկերոջով, տնով, աղջկանով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)-խաղալիքի մեջ, ընկերոջ մեջ, տան մեջ, աղջկա մեջ

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Նյու Յորքոի բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի, որը սիրալիր ժպտերես սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների ձեռքերը: Այդ ձևով 8643-րդ  հաճախորդը ողջունեց հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը գերազանցեցի:

Հավանաբար քչերին է հայտնի, որ 1907 թվականին Սպիտակ տանը մի ընդունելության ժամանակ ԱՄՆ-ն այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու ձեռք:

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով` նշելով հոլովը:

Երբեմն ծովից /բացառական հոլով/ լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք ջրերում /ներգործական հոլով/՝ ալիքների /սեռական հոլով/ կապտականաչավուն լուսարձակման /սեռական հոլով/  տեսքով /գորիական հոլով/: Ծովային լուսարձակման /սեռական հոլով/ գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես բույսերի սեռական հոլով/, այնպես էլ կենդանիների /սեռական հոլով/ հատկություն ունեն: Նրանք արևի /սեռական հոլով/ էներգիան լուսայի էներգիայի /սեռական հոլով/ վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ ռեակցիայի /սեռական հոլով/  հետևանքով առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում ջերմության /սեռական հոլով/ արտադրությամբ /գործիական հոլով/:

3. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը կոպիտ անձրևի տակ ընկավ:Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Երևի աշխարհում դեռևս ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին «անձրևանոցով» չէր պաշտպանվել:
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`քաղաքացին, զարմանքից բղավեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի հռչակավոր «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրվել էին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվում էր տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս թրջվեի,- տխրությամբ ասաց գողը, երբ նրան բռնեցին:

4.Ընդգծված բառերով նախադասությունները ձևափոխի՛րընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինելով հականիշ բառերով ու արտահայտություններով:
Օրինակ`
Մարդը որ բարի ու ներողամիտ լինիավելի քիչ հիվանդ կլինի:-
Մարդը որ չար ու հիշաչար չլինի, ավելի շատ առողջ կլինի:
Անտառը ոչ մեկի թշնամին չէ:

Անտառը բոլորի բարեկամն է։

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է:

Անտարկտիդան գտնվում է երկրագնդի ծայր հարավում և տեղ-տեղ չորային է։

Այնտեղ շատ ցուրտ է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Այտեղ շատ տաք է, ձմռանը երբեմն մոտ իննսուն աստիճանի ցուրտ է լինում:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող բոլոր արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, կործանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Չնայած «աշխարհի յոթ հրաշալիքներ» հանդիսացող մի քանի արձաններն ու շինությունները, բացի եգիպտական բուրգերից, պահպանվել են, նրանց մասին հիշողությունն ապրում է դարեդար:

Զարմանալի նյութ է ապակին:

Ձանձրալի նյութ է ապակին:

Վերցնում ես միանգամայն անթափան ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա թափանցիկ ապակին պատրաստ է:

Վերցնում ես միանգամայն թափանցիկ ավազ, սոդա և նման մի քանի այլ նյութ, իրար խառնում ու բարձր ջերմաստիճանի վառարանում հալեցնում, և ահա անթափանց ապակին պատրաստ է:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ուղիղ ու լայն լինելը շատ խիստ էին պահպանում:

Միջագետքցիներն իրենց քաղաքների փողոցների ծուռ ու նեղ լինելը շատ խիստ էին պահպանում:

Բոլորը գիտեն, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դրա պատճառը Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է հավաքվել, և արևի գույնը փոխվել է:

Ոչ -ոք չգիտի, որ արևը դեղին է, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ`կարմիր: Բայց 1950 թվականի սեպտեմբերին Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ոչ թե դեղին, այլ երկնագույն արև են նկատել: Դա անպատճառ Կանադայի տափաստանների ու անտառների հրդեհն է եղել: Մթնոլորտի վերին շերտերում ծուխ ու մուր է ցրվել, և արևի գույնը փոխվել է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s