Լռություն պատմվածքի կերպարներից, ամեն մեկը իր դերն ունի և,եթե մի կերպար չլիներ ինձ չէր հետաքրքրի այդ պատմվածքը։ Բոլոր կերպարներից, ինձ դուր եկավ գլխավոր կերպարը Օձավանը։ Օձավանը չուներ ոչ մի ընկեր, բայց ուներ թշնամի՝ Աոկինը։ Նա, ինձ համար գաղտնի ուժեղ տղա էր, քանի որ նա ոչ ոքի չէր պատմում իր սպորտի մասին։ Նա կարող էր պատմել սպորտի մասին իր դասընկերներին, և պարծենալ, բայց նա լուռ էր մնում։
Ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը և սովորեցրեց որ, պետք է միշտ պայքարել և երբեք չհազնվել, լինել բարի, համբերատար, և մաքուր հոգով։
Պատմվածքից ինձ դուր եկավ այս հատվածը. Զգացածս աչքերումս դրոշմված՝ նայում էի նրան: Մենք երկար զննեցինք իրար, ու նա հասկացավ, որ եթե հայացքը փախցնի` կպարտվի: Ոչ մեկս չէինք զիջում միչև հաջորդ կանգառը, բայց վերջին պահին Աոկին տեղի տվեց: Հազիվ նկատելի, բայց ես դա զգացի: Երբ երկար զբաղվում ես բոքսով, սկսում ես արագ որսալ հակառակորդիդ աչքերի շարժումը: Հակառակորդ, որի ոտքերն այլևս չեն գործում: Նա կարծում է, թե առաջվա պես գործում են, բայց դրանք արդեն չեն շարժվում: Ոտքերից հետո ուսերն են կանգնում ու էլ հարվածելու ուժ չկա: Էդպիսին էին Աոկիի աչքերը: Տարօրինակ է. ինքն էլ չգիտեր բանն ինչում է:
Էդպիսի երջանիկ պատահարն ինձ ոգեկոչեց: Սկսեցի գիշերները քնել, ախորժակս բացվեց, վերադարձա մարզումներիս: Ես ինձ համոզեցի, որ պարտվելու իրավունք պարզապես չունեմ, թույլ չեմ տա տրորել ինձ: Ու արդեն դիմացա հինգ ամիս, էդպես էլ ոչ մեկի հետ ոչ մի բառ չփոխանակելով: Ես մեղավոր չէի, մյուսներն էին սխալվել: Ամեն օր գլուխս բարձր դպրոց էի գնում ու վերադառնում տուն` արժանապատիվ: