Սահմանել բարեգործություն, բարերար հասկացությունները:
բարեգործություն-Լինում են այդպիսի բարեգործական կազմակերպություններ, որոնք օգնում են աղքատներին, ապահովում նրանց ուտելիքուվ, բնակարանով և գումարուվ։
բարերար-Բարերաները այն մարդի են, որոնք ստեղծում են այդ կազմակերպությունները։
Ներկայացնել 20-րդ , 21-րդ դարի հայ բարերարներին, ընտրել այդ երկու դարաշրջանների մեկական ներկայացուցիչ, համեմատել նրանց գործունեությունը:
Միքայել Արամյանց (մայիսի 4, 1843, Քյաթուկ — 1923 կամ 1924, Թիֆլիս, ԽՍՀՄ), 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ նավթարդյունաբերող, բարերար, Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերության» հիմնադիր։ Ալեքսանդր Մանթաշյանի մտերիմ ընկեր ու գործընկեր։ Մանթաշյանի հետ Բաքվում զբաղվում էր նավթարդյունաբերությամբ և առաջիններից էր, որ իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Բաքու՝ նավթը երկաթուղով, ցիստեռններով տեղափոխելու համար։
Եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը։ Աջակցել է Թիֆլիսի նշանավոր «Արամյանցի հիվանդանոցի» (ներկայումս Թբիլիսիի թիվ 1 կլինիկական հիվանդանոց) կառուցմանը՝ նվիրաբերելով հարյուր հազար ռուբլի։ Արամյանցի անվան հետ է կապված նաև Թբիլիսիի «Մարիոտ» հյուրանոցը, որը նա կառուցել է իր սիրելի նավի՝ «Մաժեստիկի» նմանությամբ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար։
Խորհրդային կարգերի հաստատումից հետո, Արամյանցը կորցրել է գրեթե ողջ կարողությունը։ Զրկվելով հարստությունից ու դիրքից՝ 1924 թ. մահացել է սովի ու աղքատության մեջ։
Արամյանցը թաղվել է հայկական Խոջիվանքի գերեզմանատանը։ Ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ 1990-ական թթ. գերեզմանատան տեղում կառուցվել է վրացական Սամեբա տաճարը։ Կատարված հողային աշխատանքների հետևանքով հարյուրավոր աճյուններ, այդ թվում և Արամյանցինը, ոչնչացվել են։
Ներկայացնել փոքրիկ ստեղծագործական աշխատանք «Ես որպես բարերար»
Ես, եթե լինեի բարերար, ապա կօգնեի կենդանիներին, կբացեի բարեգործական կենտրուն, որտեղ կխնամեն անտուն շներին, կատուներին և նապաստակ՝երին։ Կբացեի նաև ռեստորաններ և սրճարաններ կենդանիների համար։ Այսպիսով այնպես կանեմ, որ կենդանիները ապրեն դրախտային կյանքով։