Մարմնի Զանգված

Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա:

0-23.png

Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ:

0-24.png

Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները:  Եթե փոխազդեցության ժամանակ մի մարմինն իր արագությունն ավելի քիչ է փոխում, քան մյուսը, ասում են, որ այն ավելի իներտ է:
ՕրինակԿրակոցի ժամանակ հրանոթն ավելի փոքր արագություն է ձեռք բերում, քան արկը, հետևաբար հրանոթը արկից իներտ է: Բոլոր մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել: Օրինակ, շարժումը սկսող մարզիկի, ավտոմեքենայի, ինքնաթիռի արագությունն աստիճանաբար է աճում:   Ակնթարթորեն չի կարող կանգնել նաև շարժվող մարմինը: Օրինակ, արգելակող ավտոմեքենան մինչև կանգ առնելը որոշ ճանապարհ է անցնում, և դա պետք է հաշվի առնել վթարներից խուսափելու համար:
Ակնթարթորեն չի փոխվում նաև մարմնի շարժման ուղղությունը:
Մարմնի այդ հատկությունը կոչվում է իներտություն:  ՈւշադրությունՏարբեր մարմիններ ունեն տարբեր իներտություններ:Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:Դիցուք վերը նշված փորձի սայլակներից առաջինը ձեռք է բերել v1 արագություն, իսկ երկրորդը` v2: Նշանակենք սայլակների զանգվածները m1 և m2:
Քանի անգամ v2 -ը փոքր է v1-ից, այնքան անգամ երկրորդ սայլակն իներտ է առաջինից և, հետևաբար, այնքան անգամ ավելի մեծ զանգված ունի, քան առաջինը` m2=v1v2⋅m1 կամ m1v1=m2v2 Զանգվածի չափման միավորՄՀ-ում զանգվածի չափման միավորը 1 կիլոգրամն է: Գործնականում օգտագործվում են նաև զանգվածի այլ միավորներ՝
1տ=1000կգ, 1գ=0,001 կգ, 1 մգ =0,000001 կգ։
Թանկարժեք քարերի զանգվածն արտահայտում են կարատներով՝ 1 կարատ =0,2 գ: Մարմնի զանգվածը որոշելու համար տարբեր եղանակներ կան, որոնցից ամենատարածվածը կշռելն է։  Կշռելու համար օգտագործում են կշեռքներ: ՈւշադրությունԶանգվածն ունի կարևոր հատկություններ: Փորձերը ցույց են տալիս, որ
1) մի քանի մարմնի գումարային զանգվածը հավասար է նրանց զանգվածների գումարին
2) մարմնի զանգվածը հավասար է նրա առանձին մասերի զանգվածների գումարին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s