ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Հարցեր և առաջադրանքներ

Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

գգվել-Սիրով ու քնքշությամբ գրկել ու շոյել, փայփայել, փաղաքշել

Ինչպե՞ս ես հասկանում՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Իմ բացված սրտում հնչում է մի երգ… պատկերները:

Ես այդ խոսքերը լսելով հասկանում եմ…

Ցուրտ ձմեռվանից հետո բնությունը զարթունք է ապրում, և բույսերը սկսում են ծաղկել և առնում են նոր կյանք, այդպես էլ մարդն է Գարնանը նոր կյանք առնում, ուզում է երգել ինչպես թռչուները և ցատկոտել ինչպես թիթեռն է ծաղկից ծաղիկ  ցատկոտում։

Կանաչ գույնով ներկիր բնության պատկերները, իսկ կարմիր գույնով՝ քնարական հերոսի զգացումներն ու տրամադրությունն արտահայտող պատկերները:

garun

 

Ցույց տուր անձնական ապրումի և բնապատկերի կապը:

— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Բացատրիր վերնագիրը, իսկ դո՞ւ ինչպես կվերնագրես

Ըստ ինձ գարուն բառը ունի շատ նշանակություններ։ Գարուն նշանակում է թարմություն, գեղեցկություն, անսահման երջանկություն, նոր կյանքի սկիզբ։ Ես այս բանաստեղծությունը կվեռնագրեի  <<Գարունն իմ աչքերով>>։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s