Ես օրվա ընթացքում ունենում եմ տարբեր և հետաքրքիր զբաղմունքներ։ Հաճախ հորինում եմ տարբեր բանաստեղծություններ տարբեր թեմաներով, բայց ավելի հաճախ գրում եմ մոր և հայրենիքի մասին։ Սիրում եմ կարդալ տարբեր արկածային պատմություններ և գեղարվեստական գրքեր։ Ազատ ժամանակ նկարում եմ, խնամում՝ բույսերին և կենդանիներին, օգնում մայրիկիս տնային գործերում, պատրաստում եմ համեղ թխվածքներ։
Եթե ունենում եմ հնարավորություն լինում եմ իմ ամենասիրելի ընկերուհու մոտ նա իմ շունիկ է, միասին ենք մեծացել, բայց ցավոք սրտի մենք հաճախ չենք հանդիպում, քանի որ նա ապրում է մի փոքրիկ գյուղում՝ Արևիկում որը նույնպես մեծ դեր ունի իմ սրտում մենք այտեղ լինում ենք գարնանն ու ամռանը։ Նրա անունը Նիկա է։ Նա նույնպես շատ է սիրում ինձ հետ ժամանակ անցկացնել։