ՎԵՐՋԱԼՈԻՅՍԻՆ
Բարակ ամպերը մաղում են ոսկի,
Ջրերը անուշ հեքիաթ են ասում.
Կարոտ է սիրտըս մտերիմ խոսքի,
Հոգնատանջ հոգիս բախտ է երազում…
Լռին դաշտերի հանգիստը խոսուն
Մի հեզ տխրության լույս է ըստվերում.
Խաղաղ ջրերի վճիտ ալմասում
Դողում է ոսկե ամպերի հեռուն։
Եվ իմ սրտի մեջ, այն խավարում էլ,
Մի քաղցր վիշտ է մեղմաբար խոսում.
Մեկը այնտեղ իր հեռուն է վառել,
Որպես երկինքը ջրի ալմասում։
Քո քաղցր վիշտը, սիրտ իմ մենավոր,
Քո վիշտն է փռված անհուն աշխարհում,
Քո սերն է վառված, և՛ պայծառ, և՛ խոր,
Քո խենթ կարոտն է ամեն տեղ լռում…
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր:
Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ:
Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին:
Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ:
Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց:
Смотреть все записи автора mariam20070707