Դաս 19 հարաբերական ատոմային զանգված

Ատոմների զանգվածներն ու չափերը շատ փոքր են: Ի՞նչ միավորներով կարելի է չափել այդ փոքր զանգվածները: Ցանկացած` գրամներով, կիլոգրամներով, տոննաներով: Իսկ ի՞նչ միավորներով է առավել հարմար չափել շատ փոքր զանգվածները: Որպեսզի պատասխանենք այս հարցին, դիտարկենք հետևյալ մատչելի օրինակը: Յոթերորդ դասարանի աշակերտի զանգվածը 40 կգ է կամ 0,040 տ, կամ 40000 գ: Սովորաբար ի՞նչ միավորներով են արտահայտում մարդու զանգվածը: Կիլոգրամներով, որովհետև դա առավել հարմար է բանավոր հաշվարկների և տարբեր մարդկանց զանգվածները համեմատելու համար: Գրամներով ստացվում են շատ մեծ թվեր, իսկ տոննաներով` շատ փոքր: Չնայած քիմիական տարրերի ատոմները չափազանց փոքր են, դրանց զանգվածներն այնուամենայնիվ չափելի են: Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմներիզանգվածները: Օրինակ՝ ածխածին տարրի ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2•10-23 գ կամ 2•10-26կգ),թթվածնի ատոմի զանգվածը`m0(O)=2,66•10-26կգ, ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1.67•1027կգ: Դրանք շատ փոքր թվեր են, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Այսքան փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են հետազոտման ժամանակակից եղանակներով: Նման փոքր թվերից ու դրանց հետ հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային միավորը (զ.ա.մ.): 
Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է:

1 զ.ա.մ.:= 1/12m(C) =2•10-26կգ/12=1.66•10-27կգ :

Հիմնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգված հասկացությունից:

Հարաբերական ատոմային զանգվածը նշանակվում է Ar-ով, որտեղ rը լատիներեն relative(հարաբերական) բառի սկզբնատառն է.

Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն
հարաբերական մեծություն է:

Օրինակ`

 Ածխածնի հարաբերական ատոմային զանգվածը`Ar=2•10-26կգ/1.66•10-27կգ=12

Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=1.67•10-27կգ /1.66•10-27կգ =1

Թթվածնի հարաբերական ատոմային զանգվածը` Ar=2,66•10-26կգ /1.66•10-27կգ = 16

Այս կերպ ստացվել են բոլոր հայտնի քիմիական տարրերի հարաբերական

ատոմային զանգվածները:

Տարրի հարաբերական ատոմային զանգվածը ցույց է տալիս, թե այդ տարրի 
մեկ ատոմի զանգվածը (m0) քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը:

Օրինակ՝ 
Ar (կալցիում=40: Սա նշանակում է, որ կալցիումի մեկ ատոմի զանգվածը 40

անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից:

Ատոմի զանգվածը` զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի

հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքով միմյանց հավասար են:

Օրինակ`

mo(Fe) = 56 զ.ա.մ. mo(Na) = 23 զ.ա.մ. mo(Cu) = 64 զ.ա.մ.

Ar(Fe) = 56 Ar(Na) = 23 Ar(Cu) = 64

Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք

որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը` mo-ն: Այդ նպատակով տարրի

հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային

միավորով.

m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–27 կգ կամ m0 (x) = Ar (x) • 1,66 • I0–24գ

Օրինակ` m0 (նատրիում) = Ar (նատրիում) • 1,66 • IO -27 կգ, m0 (նատրիում) = 23 •

1,66 • IO -27 կգ = 3,8 • IO -26 կգ, այսինքն՝ m0 (Na) = 3,8 • I O-26 կգ կամ 3,8 • IO-23 գ:

Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են

Դ.Ի.Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական համակարգում:Ինչու են դրանք

արտահայտված կոտորակային թվերով՝ դուք կիմանաք հետո: Գործնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգվածների՝ մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքներից,բացառությամբ քլորի՝

Ar (CI) = 35,5

Յուրաքանչյուր քիմիական տարր ունի հարաբերական ատոմային զանգվածի   որոշակի արժեք:

Դուք ծանոթացաք ատոմի քանակական բնութագրին` ատոմի զանգվածին և

հարաբերական ատոմային զանգվածին: Այժմ կարելի է ասել, որ տարրի քիմիական նշանը

ցույց է տալիս նաև նրա հարաբերական ատոմային զանգվածը:

Օրինակ` Ca քիմիական նշանը ցույց է տալիս.

1) քիմիական տարր` կալցիում (որակական բնութագիր),

2) կալցիում տարրի մեկ ատոմը, (քանակական  բնութագիր) 

3) կալցիումի հարաբերական ատոմային զանգվածը` 40 

Оставьте комментарий