Կիլիկյան Հայաստան: Հայերը Կիլիկիայում

  • Նկարագրել Կիլիկիայի աշխարհագրական դիրքը , բնակլիմայական պայմանների առավելությունները:

Կիլիկիան գտնվում է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում, ունի տաք և խոնավ մերձարևադարձային կլիմա, որը թույլ է տալիս աճեցնել բազմաթիվ մշակաբույսեր։ Հարավից պաշտպանված է ծովով, իսկ հյուսիսից՝ անմատչելի լեռներով։ Հին և միջին դարերում Կիլիկիան, լինելով Արևելքն Արևմուտքին միացնող ծովային և ցամաքային ուղիների խաչմերուկում, ուներ կարևոր ռազմավարական նշանակություն։

  • Բնութագրել 11-րդ դարի վերջին Կիլիկիայի բնակչության էթնիկ կազմը, քաղաքական իրադրությունը:

Թուրք-սելջուկյան ռազմարշավների դարաշրջանում Անիի Բագրատունյաց թագավորության կործանման հետ միասին Բագրատունիների և հայկական իշխանական տների ռազմական ուժերը Բյուզանդական կայսրության անհեռատես հակահայկական քաղաքականության հետևանքով դուրս բերվեցին Մեծ Հայքի տարածքներից։ Հայ իշխանները նոր ավատներ ստացան և տեղաբաշխվեցին Կապադովկիա-Գամիրքում և Եփրատացիք-Հյուսիսային Ասորիքում։ Բագրատունյաց Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից 1045 թվականին, պարտությունը Մանազկերտի ճակատամարտում և Մեծ Հայքի նվաճումը սելջուկ-թուրքերի կողմից առաջ բերեց մի քանի նոր հզոր գաղթերի ալիք։ Հայերը չկարողացան վերականգնել պետականությունը Հայկական լեռնաշխարհի սահմաններում, այդ պատճառով էլ իրենց հայացքն ուղղեցին դեպի Կիլիկիա, որտեղ արդեն մեծամասնություն էին կազմում։

  • Ներկայացնել Ռուբինյան իշխանության կազմավորման , ընթացքը, արդյունքները:

Ռուբինյան իշխանատան գլխավորությամբ Հայոց Մեծ իշխանության հիմնադրումը Կիլիկիայում արդյունք էր Կիլիկիայում և հարակից երկրամասերում հայ բնակչության գերակշռության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում նրա խաղացած առաջնակարգ դերով։ 1079 թվականին բյուզանդացիների պատճառով Անիի աքսորյալ հայոց թագավոր Գագիկ Բ-ի սպանությունից հետո նրա թիկնազորի հրամանատարը՝ իշխան Ռուբենը, ամրացավ Բարձրբերդ, Կոպիտառ և Կոռոմզոլ բերդերում, համառ մարտերով 1080 թվականին թոթափեց Բյուզանդիայի տիրապետությունը և Լեռնային Կիլիկիայում հիմնեց անկախ հայկական իշխանապետություն ու հռչակվեց որպես Ռուբեն Ա։ Նրան հաջորդեց որդին՝ Կոստանդին Ա-ն ։ Նա սելջուկ-թուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց Լեռնային Կիլիկիայի մի շարք գավառներ, 1098 թվականին հիմնովին վերակառուցեց Վահկա բերդը և այն դարձրեց իր իշխանանիստ կենտրոնը։ թվականներին Կիլիկիայի իշխանը օգնել էր խաչակիր ասպետներին՝ Եդեսիայի, Անտիոքի և Երուսաղեմի գրավման ժամանակ, որի համար մեծարվեց «դքսի» և «մարկիզի» բարձրաստիճան տիտղոսներով։ Կոստանդին Ա-ն դստերը կնության տվեց Եդեսիայի դուքս Ժոսլինին, փոխօգնության դաշինք կնքեց նրա հետ։ Ռուբեն Ա-ի և Կոստանդին Ա-ի աճյուններն ամփոփված են Կաստալոնի վանքում։

  • Բնութագրել Ռուբինյան իշխաններ Թորոս Առաջինի, Լևոն Առաջինի, Թորոս Երկրորդի, Մլեհի քաղաքականությունը:

Թորոս Ա (1070/71–1129)   

Թորոս Ա - Wikiwand

Թորոս Ա Կիլիկիայի Հայոց իշխան 1100 թվականից։ Հաջորդել է հորը՝ Կոստանդին Ա–ին։ Գահակալման սկզբնական տարիներին հաղթել և երկրից վտարել է բյուզանդական զորքերին, միավորել է Դաշտային Կիլիկիան։ Հայ իշխան Գող Վասիլի զինակցությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Իկոնիայի սուլթանության նախահարձակ զորքերին և երկիրը մաքրել սելջուկ–թուրքերից։ Պետության արևելյան սահմաններն ամրապնդելու նպատակով իր դուստր Արտային կնության է տվել Եդեսիայի դուքս Բալդուին II–ին և դաշնակցել նրան՝ ընդդեմ մուսուլմանական ամիրայությունների։ Մաթեոս Ուռհայեցին վկայում է, որ Թորոս Ա վրեժխնդիր է եղել Գագիկ Բ Բագրատունի աքսորյալ թագավորին նենգորեն սպանած հույն իշխան Մանդալեի որդիներից, բռնագրավել նրանց կալվածները, Կնդռոսկավիս բերդը։ Թորոսն այնուհետև հարաբերությունները բարելավել է Բյուզանդիայի կայսեր՝ Ալեքսիոսի հետ և արժանացել «Առաջին Սեբաստոս» տիտղոսին։ Սսի մոտ հիմնել է Դրազարկի հռչակավոր վանքը, որտեղ թաղվել է և որն այնուհետև դարձել է արքունի դամբարան։

 

                                                             Լևոն  Ա

Levon I.gif

Լևոն Ա-ն հաջորդել է եղբորը՝ Թորոս Ա իշխանին, որի գահակիցն ու զորավարն էր։ Ռազմական տաղանդի, քաջության համար ժողովուրդը Լևոնին անվանել է Նոր Աժդահակ։ Լևոնի գահակալման առաջին տարում, Թորոս Ա–ի մահից անմիջապես հետո, Կիլիկիայի վրա հարձակվեցին հյուսիս–արևելքից սելջուկյան թուրքերը, հարավ–արևելքից՝ խաչակիր ասպետները։ Խելամտորեն օգտագործելով սելջուկյան թուրքերի ու խաչակիրների միջև եղած թշնամանքը՝ Լևոնը առանձին–առանձին ջախջախեց ու վտարեց նրանց Կիլիկիայից։ 1132 թվականին Լևոնը բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Կիլիկիայի ծովեզրյա հայաբնակ շրջանները։

 Թորոս Բ (1145-1169)

Կիլիկյան Հայաստանի պետական կարգը ...

Թորոս Բ-ն Լևոն Ա-ի ավագ որդին է եղել։             Թորոս Բ-ն 1137 թ.-ն Բյուզանդիան գրավում է Դաշտային Կիլիկիան երեսունյոթ օրյա պաշարումից հետո ընկնում է մայրաքաղաք՝ Անարզաբան Լևոն Ա-ն իր ընտանիքի հետ նահանջում է Վահկա բերդ։ Սակայն որոշ ժամանակ անց Լևոն Ա-ն իր կնոջ և որդիներ՝ Թորոսի ու Ռուբենի հետ միասին գերվում է Բյուզանդիայի կողմից և տեղափոխվում Կոստանդնուպոլիս: Մյուս երկու որդիներ՝ Ստեփանը և Մլեհը գտնվում էին անվտանգության մեջ Եդեսիայի կոմսությունում իրենց հորաքրոջ՝ Բեատրիսի մոտ վերջինս դուքս Ժոսլեն II-ի մայրն էր։ Այսպիսով Կիլիկիայի հայկական իշխանությունը ժամանակավորապես «գլխատվեց»:

Մլեհ (1170-1175)

ԱՐՓԻԱՐ-ԱՐ: ՄԼԵՀ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Մլեհ Կիլիկյան Հայաստանի իշխան Լևոն Ա Ռուբինյանի և Եդեսիայի կոմս ու Երուսաղեմի թագավոր Բալդուին (Պաղտին) II Բուրգունդցու քրոջ որդին էր։ Ծնվել է մինչև 1120 թվականը։   Մլեհը Կիլիկյան Հայաստանի իշխան Ռուբեն Բ-ի խնամակալն է եղել 1169 թվականից։

Հոր իշխանության օրոք

1130 թվականին Լևոն իշխանը միանում է Տրապիզոնի դուքս Կոստանդին Գաբրասի, Դանիշմենդյան էմիր Ղազի Գյումուշտեգինի, Հովհաննես Կոմնենոս կայսեր եղբայր Իսահակի և Իկոնիայու սուլթան Ռուքնեդդին Մասուդի կազմած հակաբյուզանդական դաշինքին։ Սրան դիմագրավելու համար 1137 թվականին Հովհաննես Կոմնենոս կայսրը մեծաքանակ բանակով շարժվում է դեպի Կիլիկիա և Ասորիք և գրավելով Կիլիկիան, գերում է Լևոն իշխանին, նրա կնոջն ու որդիներից երկուսին՝ Թորոսին և Ռուբենին։ Սակայն մյուս որդիները՝ Մլեհը և Ստեփանեն ապաստան են գտնում Եդեսիայի կոմս և իրենց հորաքրոջ որդի Ժոսլեն II-ի մոտ։

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s