Ես ամառվա արձակուդների մեծ մասը անցկացրել եմ բնության գրկում։ Եղել եմ և՛ գյուղերում, և՛ քաղաքներում։ Ես այցելել եմ Սյունիքի մարզի՝ Սիսիան քաղաք և Դարաբաս գյուղ։
Դարբաս գյուղը ինձ գերել է իր հետաքրքիր պատմություններով։ Առավոտյան ես գնում էի աղբյուրից ջուր բերում, ջուրը շատ պարզ էր և սառնորակ։ Մայրիկիս տատիկը գյուղում առաջինն է եղել, ով պատրաստել է պոպոքի մուրաբա։ Իմ մայրիկը մեծացել է այդ գյուղում։ Գյուղը շրջապատված է սարերով և անտառներով։ Անտառներում բնակվում են՝ գայլերը, արջերը, աղվեսները և շնագայլերը։ Երբ արևը մայր էր մտնում, ես և փոքր քույրս նայում էինք աստղափայլ և ազտղազարդ երկնքին։ Գիշերը մութ էր, և գիշերային կենդանիներով լի։ Այդպես հետաքրքիր անցավ իմ արձակուրդային առաջին ամիսը։ Այնուհետև մենք ուղևորվեցինք Սիսիան քաղաք, իմ մեծ եղբորը հաջողություն մաղթելու, քանի որ նա գնում էր հայկական բանակ ծառայելու և պաշտպանելու հայ մանուկներին։ Ինձ շատ դուր եկավ նաև՝ Սյունեցիների բարբառը։