
Ես այս շաբաթ որոշեցի այցելել Ծաղկունյաց լեռներ և բացահայտումներ կատարել։ Այն հիանալի էր`իր խիտ անտառներով, բարձր սարերով, գույնզգույն քարերով և ծաղիկներով, պարզ գետով և, իհարկե, մաքուր օդով։ Այս օրերին մարդիկ կարոտ են մնում մաքուր օդին, ես նույնպես կարոտում եմ, այդ իսկ պատճառով որոշեցի գնալ բնության գիրկ և կտրվել աշխարհից։ Այս ճամփորդության ընթացքում ես բացահայտեցի ինձ ոչ հայտնի եկեղեցիներ։ Եկեղեցիներն ինձ գրավեցին իրենց գեղեցիկ զարդանախշերով, ես շատ զարմացա այս զարդերի յուրօրինակությամբ։ Ես շատ հավանեցի իմ հանգիստը լեռների ծովում։