Մարդը ամենադաժան կենդանի օրգանիզմն է երկրի վրա։ Մարդիկ անդադար ոչնչացնում են բնությունը, աղտոտում շրջակա միջավարը, սպանում կենդանիներին։ Իմ կարծիքով մարդիկ լինում են երկու տեսակի՝ մի մասը աղտոտում է բնությունը, սպանում կենդանիներին և այլն, իսկ մյուս մասը՝ չի աղտոտում բնությունը, խնամում է կենդանիներին և այլն։ Մարդկանց շնորհիվ կենդնիների մի քանի տեսակ վերացել են երկրի վրայից։ Մարդիկ պոլիէթիլենային տոպրակները, պլաստիկները գցում են ծովեր կամ օվկիանոսների մեջ, մի մասը հասնում է ափ, իսկ մյուս մասը մնում են ջրի վրա, կրիաները տեսնելով տոպրակները մտածում են, որ դրանք մեդուզաներ են, ուտում են, չկարողանլով մարսել սատկում են, իսկ, եթե ուտում են շշեր, չեն կարողանում սուզվել, քանի որ շշի մեջ օդ է մնում, և չկարողանալով սուզվել սատկում են։ Իմ կարծիքով աղբը պետք է մանրեցնել, տարաների մեջ լցնել և տանել աղբանոց, այդպես հնարավորինս ավելի քիչ տեղ կզբաղեցնի երկրի վրա, և ավելի կոկիկ կլինի։Ես ինքս շատ եմ սիրում իմ հայրենիքը, այդ, իսկ պատճառով չեմ աղտոտում, շատ եմ սիրում կենդանիներին, և ինչով կարողանւմ եմ օգնում եմ։
