Մեր օրերը

Ես Մարիամն եմ, 13 տարեկան եմ: Ապրում եմ Երևանում։ Ես շատ հաճած հայ ժողովուրդից լսում եմ այս խոսքերը՝ << Ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, և հանուն իմ հայրենիքի պատրաստ եմ ամեն ինչի>>։ Դրանք շատ ճիշտ խոսքեր են, և այս օրերին հայոց խիզախ տղաները ապացուցեցին, որ դրանք ուղակի խոսքեր չեն, այլ ճշմարիտ խոսքեր։ Ես նունպես շատ եմ սիրում իմ հայրենիքը, և այս օրերին ինչով կարողանում եմ օգնում եմ, և՛ մեր հայրենիքին, և՛ արցախին, և՛ արցախից եկած մեր հայրենակիցներին։

Պատերազմները լինում են երկու տեսակի՝

Արդարացի պատերազմ են ազատագրական պատերազմները՝ անհատական կամ կոալիցոն պատերազմները, որոնք համապատասխանում են ՄԱԿ-ի կանոադրության 51-րդ հոդվածին կամ ազգային-ազատագրական պատերազմները՝ ուղղված ինքնորոշման իրավունքի իրականացման սահմանապակման դեմ։ Ժամանակակից աշխարհում արդարացի, բայց ոչ թույլատրելի են համարվում պատերազմները, որոնք մղվում են Աբխազիայում, Ղարաբաղում, Քաշմիրում, Պաղեստինում։

Անարդարացի՝ «նվաճողական» կամ անօրինական ագրեսիա։ Միջազգային իրավունքով բռնությունը որակվում է որպես միջազգային հանցագործություն։ 1990 -ական թվականներին հայտնվեց հումանիտար պատերազմ հասկացությունը, որը համարվում է բռնություն հանուն բարձրագույն նպատակի՝ էթնիկ զտման կանխում կամ խաղաղ բնակչության հումանիտար օգնություն։

Արցախ

Արցախի Հանրապետության զինանշանը

5 հիմնական փուլեր

  • Առաջին փուլ՝ 1988 թվականի փետրվարի 22 — 1990 թվականի հունվարի 19-ը. սկսվել է Ասկերան-Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարանոց ամբոխի զինված հարձակմամբ, ավարտվել Հյուսիսային Արցախի (Ազատ, Գետաշեն և Մանաշիդ), Մարտունիի շրջանի (նաև շրջակա հայկական բնակավայրերի) վրա հարձակումների կասեցմամբ և Բաքվի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։
  • Երկրորդ փուլ՝ 1991 թվականի ապրիլի 30 — 1992 թվականի մայիսի 18-ը. սկսվել է «Օղակ» ռազմական գործողությամբ, ավարտվել Լաչին քաղաքի կրակակետերի ճնշմամբ և Հայաստանի հետ ցամաքային կապի վերականգնմամբ։
  • Երրորդ փուլ՝ 1992 թվականի հունիսի 12 — 1993 թվականի հունվարի 20-ը. սկսվել է Արցախի Հանրապետության Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հակառակորդի խոշորածավալ հարձակումներով և ավարտվել մարտական գործողությունների հիմնական թատերաբեմ Մարտակերտի ռազմաճակատում հակառակորդի հարձակման կասեցմամբ, ինչպես նաև հակամարտության գոտում ուժերի ընդհանուր հավասարակշռության ստեղծմամբ։
  • Չորրորդ փուլ՝ 1993 թվականի փետրվարի 5 — նոյեմբերի 1-ը. սկսվել է Մարտակերտի ռազմաճակատում Արցախի Հանրապետության ԻՊՈՒ-ի լայնածավալ հակահարձակմամբ և ավարտվել Հորադիզում, Կուբաթլուում, Ջաբրայիլում, Ֆիզուլիում և Զանգելանում կենտրոնացված հակառակորդի ռազմական խմբավորումների ջախջախման ռազմական գործողությամբ։
  • Հինգերորդ փուլ՝ 1993 թվականի դեկտեմբերի 15 — 1994 թվականի մայիսի 17-ը. սկսվել է Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով հակառակորդի լայնածավալ հարձակմամբ և եզրափակվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով (տես Բիշքեկյան արձանագրություն)։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s