Նյարդային համակարգը կարգավորում Է մարմնի գործունեությունը։ Նյարդային համակարգն ապահովում Է մարմնի և արտաքին միջավայրի կապը։ Մարմնի բոլոր ռեակցիաները՝ արտաքին աշխարհից ստացվող գրգիռների նկատմամբ, պայմանավորվում են նյարդային համակարգի գործունեությամբ։ Նյարդային համակարգի կազմի մեջ մտնում են կենտրոնական նյարդային համակարգը (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգը (նյարդեր)։ Գլխուղեղը կենտրոնական նյարդային համակարգի բաղկացուցիչ մասն է, որը գտնվում է գանգի խոռոչում և կառավարում է մարմնի բոլոր համակարգերի գործունեությունը։ Գլխուղեղը իրականացնում է երեք կարգի ֆունկցիաներ՝ միավորող, զգայական և շարժիչ։ Ուղեղի միավորող ֆունկցիայի շնորհիվ ապահովվում են գիտակցությունը, հիշողությունը, զգացմունքները, խոսքը։ Զգայական ֆունկցիան հնարավորություն է տալիս տեսնել, լսել, շոշափել, զգալ ջերմությունը, տարբեր հոտերն ու համերը։ Ուղեղի շարժիչ ֆունկցիայի շնորհիվ իրականանում են մարմնի շարժումները։ Գլխուղեղի բաժիններից է երկարավուն ուղեղը, որը գտնվում է ողնուղեղի՝ գլխուղեղին միանալու հատվածում։ Երկարավուն ուղեղում են գտնվում սրտանոթային, շնչառական և մի քանի այլ համակարգեր ղեկավարող կենտրոններ: Ուղեղի այդ հատվածի վնասվածքները կարող են մահվան պատճառ հանդիսանալ։ Ողնուղեղը կենտրոնական նյարդային համակարգի մի մասն է, որը գտնվում է ողնաշարի խողովակում և հիմնականում իրականացնում է կապը գլխուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջև, ինչպես նաև ունի իր սեփական կարգավորող կենտրոնները։ Ողնուղեղի որևէ հատվածի վնասման դեպքում խաթարվում է այդ հատվածից ներքև գտնվող մարմնի մասերի գործունեությունը։ Նյարդերը գլխուղեղից և ողնուղեղից տարածվում են դեպի մարմնի բոլոր մասերը։ Նրանք տեղեկություններ են հաղորդում էլեկտրական ազդակների (գրգիռների) միջոցով։ Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակները մարմնի ծայրամասից գնում են դեպի ուղեղ, ապահովում են ուղեղի զգայական ֆունկցիան։ Այն նյարդերը, որոնց գրգռման ժամանակ ազդակներն ուղեղից գնում են դեպի մկանները, ապահովում են ուղեղի շարժիչ ֆունկցիան։ Նյարդային բջիջները տարբերվում են մարմնի մյուս բջիջներից նրանով, որ չեն վերականգնվում։ Այսպիսով, վնասված նյարդային բջիջների կողմից իրականացվող՝ մարմնի որևէ շրջանի կարգավորման ֆունկցիան կարող է ընդմիշտ անհետանալ։ Նյարդային համակարգի գործունեության վիճակն արտահայտում է գիտակցությունը։ Գիտակցությունը կարող է խանգարվել տարբեր վնասվածքների և հիվանդությունների պատճառով։ Գլխի ցանկացած վնասվածք, որը բերում է գիտակցության կորստի, կարող է առաջացնել ուղեղի վնասում, ուստի դրան պետք է լրջորեն վերաբերվել։ Ողնուղեղի և նյարդերի վնասվածքները կարող են բերել զգացողության կամ շարժումների ժամանակավոր կամ մշտական կորստի (պարալիզի)։
Նյարդային համակարգ(Դաս 3)
Опубликовано mariam20070707
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր: Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ: Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին: Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ: Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց: Смотреть все записи автора mariam20070707
Опубликовано