1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի շարժման քանակ կամ իմպուլս:
2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:
P=mv
3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:
Իմպուլսի սահմանումից բխում է, որ նրա չափման միավորը ՄՀ-ում 1 կգ·մ/վ-ն է: Դա 1 մ/վ արագությամբ շարժվող 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսն է:
4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:
Իմպուլսը վեկտորական մեծություն է ։
5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:
Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:
6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք
շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:
2
7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:
8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:
9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:
10. Որ շարժումն է կոչվում ռեակտիվ;
Ռեակտիվ շարժում են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ:
11.Բերել ռեակտիվ շարժման օրինակներ:
Հռթիռի շարժումը,վառելիքի այրումից առաջացած գազերը ճնշման ուժերի ազդեցության արտանետվում են Հռթիռից,որի հետևանքով գազերի ճնշման ուժը ազդում է Հռթիռի վրա դրանից էլ,բղում է նրա շարժումը:
12. Ինչ կառուցվածք ունի հրթիռը:

13. Կարող է արդյոք հրթիռն արգելակել տիեզերքում (անօդ տարաությունում): Ինչպես:
Ոչ, հրթիռը արգելակ չունի։
14.Կարող է արդյոք իդեալական հարթ հորիզոնական սառույցի վրա կանգնած մարդը տեղից շարժվել՝ որևէ ձևով չհրվելով սառույցից:
Եթե վերցնենք մի մարմին և կանգնենք սառույցի վրա, ապա նետեք այն, ենք մարմնով կշարժվենք մեր նետած ուղության հակառակ։
1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:
3,4գ=0,0034կգ
P=mv=900մ/վ . 0,0034 կգ =3,06կգ . մ/վ
V(ինք․)=3,6կգ : 3,06կգ. մ/վ=1,17մ/վ