Դեկտեմբերի 7-13-ը, առաջադրանք

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը

  • Սահմանել «մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ բառը ծագում է լատիներեն colere արմատից, որը նշանակում է մշակել, խնամել: Դեռևս հին հռոմեացի հռետոր Ցիցերոնը առաջադրել էր cultura animi հասկացությունը, որը թարգմանաբար նշանակում է հոգու մշակում: Այս փոխաբերությամբ Ցիցերոնը նկատի ուներ հոգու զարգացումը, որն օգնում էր մարդկանց հաղթահարել բարբարոսությունը և դառնալ լիարժեք քաղաքացիներ:

  • Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է: Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ:

  • Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:

  • Փորձիր շարադրել ՝17-18-րդ դարերում հայ մշակույթի գլխավոր առանձնահատկության մասին:

Հայկական նոր թատրոնը առաջացել է 17֊18 դարերի ընթացքում: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում:Լուրջ իրադարձություն էր 1717 թ. Վենետիկի սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից Մխիթարյան միաբանության ստեղծումը, որը անգնահատելի գործունեություն ծավալեց հատկապես հայագիտության բնագավառում: Հայ նոր գրականության ստեղծման մեջ իր մեծ ներդրումն ունի պոետ՝ Հարություն Ալամդարյանը (1796-1834 թթ.) և գրող, հրապարակախոս Մեսրոպ Տագիտյանը (1803-1858 թթ.)։ 17֊18 դարերին Հայաստանը փորձում էր շարունակել նախորդ դարաշրջանի ավանդույթները: 1677 թվին տպարան ստեղծեց Երեմիա Չէլէպի Քէօմուրճյանը: 

  • Նկարագրիր՝ինչ հանգամանքներից է հայ ժողովուրդը 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբին, կրթությունը, մշակույթը   զարգացրել տարբեր հասարաքաղաքական պայմաններում:

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում հայ ժողովուրդն ստիպված իր մշակույթը զարգացրել է հասարակաքաղաքական տարբեր պայմաններում։ Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը Աստրախանի Աղաբաբյան (1810, 20-րդ դարի սկզբին վերածվել է գիմնազիայի, 1918 թվականին՝ հայկական աշխարհիկ դպրոցի) և Թիֆլիսի Ներսիսյան (1824- 1925) դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s