
Յոհան Կառլ Ֆրիդրիխ Գաուսը ծնվել է 1777 թվականի ապրիլի 30-ին Բրաունշվայգում, աղքատ, աշխատասեր ծնողների ընտանիքում: Նա մկրտվել է դպրոցի մոտ գտնվող եկեղեցում, որտեղ հաճախել է որպես աշակերտ: Գաուսը մանկական հրաշագործ էր: Գաուսի մասին հիշատակումներում, Վոլֆգանգ Սարտերիուս ֆոն Վալտերսհաուսենն ասում է, որ երբ Գաուսը երեք տարեկան էր, նա ուղղեց հոր մաթեմատիկական սխալը, և երբ արդեն յոթ տարեկան էր, ինքնավստահ լուծում էր թվաբանական շարքի խնդիրը ավելի արագ, քան դասարանի 100 ուսանողներից յուրաքանչյուրը։ Նրա մանկությունից կան շատ զվարճալի պատմություններ, իսկ մաթեմատիկական առաջին հիմնարար հայտնագործությունները կատարել է դեռահաս տարիքում։ Նա իր մեծամասշտաբ գործը՝ «Disquisitionses Arithmeticae»-ը, ավարտել է 1798 թվականին, 21 տարեկան հասակում, չնայած որ այն չհրապարակվեց մինչև 1801 թվականը: Այս աշխատանքը հիմնարար էր թվերի տեսության մեջ մինչև օրս, որպես ճիշտ համախմբելու և օբյեկտը ձևավորելու համար։
Հայտնագործություններ
1796 թվականը ամենաարդյունավետ տարին էր թե՛ Գաուսի, թե՛ թվերի տեսության համար: Նա մշակեց մեթոդ, որի օգնությամբ կարելի էր կառուցել հեպտադեկագոն (17 նիստ ունեցող բազմանկյուն): Նա իր մեծ ներդրումն ունի նաև թվաբանության մեջ:
1796 թվականի ապրիլին նա առաջինն էր, ով ապացուցեց քառակուսային փոխազդեցության օրենքը, որը թույլ էր տալիս որոշել ցանկացած հավասարման արմատների քանակը: Մայիսին նա ապացուցեց ևս մի թեորեմ՝ կապված պարզ թվերի հետ:
Գաուսը բացահայտեց, որ ցանկացած դրական ամբողջ թիվ կարելի է ներկայացնել ամենաշատը երեք եռանկյունային թվերի տեսքով:
Գաուսը ապացուցել է նաև Վեյլի վարկածը, որը 150 տարի ապացույց չուներ:
1801 թվականին Գաուսը հայտարարեց, որ ինքը հաշվարկել է Սերես աստերոիդի ուղեծիրը: Այս ամենից հետո Գաուսը մեծ համբավ ձեռք բերեց: Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։
Նա 1795-1798 թվականներին սովորել է Գյոթինգենի համալսարանում, իսկ 1807 թվականին եղել է ամբիոնի վարիչ և Գյոթինգենի աստղադիտարանի տնօրեն։ 1832 թվականին Գաուսը ֆիզիկոս Վ. Վեբերի հետ առաջարկել է միավորների բացարձակ համակարգը։ 1839 թվականին շարադրել է պոտենցիալի ընդհանուր տեսության հիմունքները, մասնավորապես՝ էլեկտրաստատիկայի հիմնական թեորեմը։