ՔՎԵՍԹ

Quest – ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորոթյուն՝ լարելու տրամաբանությունը և ցույց տալու ինտելեկտուալ կարողությունները: 
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ սենյակները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու կոլեգաների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց: 

Գոյություն ունեն քվեսթերի տարբեր ժանրեր՝ 
1. Ներկայացում 
Դերասաններն ու դեկորացիաներն ուղղորդում են մասնակցին, որպեսզի վերջինս շարժվի կոնկրետ սցենարով:  Դերասանները ողջ ընթացքում խաղում են որոշ իրավիճակներ՝ դարձնելով քվեսթի ընթացքը ներկայացում, որտեղ մասնակիցն ունենում է իր դերը: 
2. Escape room 
Սահմանված ժամանակում լքել սենյակը, որում թիմը փակված է. սա է քվեսթի մասնակցի խնդիրը: Խաղացողի լուծած յուրաքանչյուր փոքրիկ առաջադրանք մոտեցնում է նրան վերջնական լուծմանը: Հաճախ սենյակն ադապտացվում է հայտնի գրքերի, ֆիլմերի սյուժեներին, այնտեղ նկարագրված սենյակների ինտերիերին: 
3. Քվեստ իրական ժամանակում 
Սա նման է նախորդին, սակայն այստեղ ամեն բան նմանեցված է իրական կյանքին: Այս սենյակների արգելքները նման են առօրյայում հանդիպող խոչընդոտներին՝ չբացվող կողպեք, չվառվող լույս, չբացվող դարակ և այլն: Դուրս գալու համար պետք է աշխատեցնել տրամաբանությունը, հիշել այն, ինչ ժամանակին սովորել ես ու անգամ դիմել ստեղծագործ մոտեցման: 
4. Քվեստ մորֆեուս 
Սա ավելի բարդ քվեստի տեսակ է, քանի որ մասնակիցների աչքերը փակվում են, և նրանք բոլոր հանելուկները ստիպված են լինում գուշակել՝ օգտագործելով հոտառության, շոշափելու և լսելու ունակությունը: Քվեստի վարողն ու դերասաններն ուղղորդում են մասնակցին խաղի ողջ ընթացքում: 
5. Խաղ action 
Այստեղ միայն մտավոր աշխատանքը հերիք չէ. հարկավոր է ֆիզիկական աշխատանք ևս: Այստեղ մասնակիցները գոնե նվազագույն պատրաստվածություն պետք է ունենան, քանի որ գուցե անհրաժեշտ լինի ծանր իրեր տեղաշարժել, արագ վազել կամ ուժ պահանջող աշխատանքներ կատարել:

Չնայած վերը նշված ժանրային բազմազանության՝ բոլոր quest-երին բնորոշ է հետևյալը՝

  • ★Սովորաբար այս խաղին մարդիկ մասնակցում են խմբով՝ միջինում 2-6 անձ:
  • ★Հաղթանակի հասնելու համար խումբը պետք է լուծի միջանկյալ խնդիրներ ու տրամաբանական առաջադրանքներ՝ հիմնվելով ինտելեկտի ու ինտուիցիայի վրա:
  • ★Քվեսթը պետք է անցնել սահմանված ժամանակում:
  • ★Բոլոր անձնական օգտագործման առարկաներն ու սարքավորումները, որոնք որևէ կերպ կարող են օգնել սենյակում, մասնակիցները պարտավոր են թողնել դրսում: անքներ կատարել: Խաղի ընթացքում կարելի է օգտագործել բացառապես quest-room-ում ներառված առարկաները:

Աղբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s