- Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

- Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:
Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերում։ Ասիական Թուրքիան, որը ներառում է երկրի ընդհանուր տարածքի 97 %-ը, Թուրքիայի եվրոպական հատվածից բաժանվում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, ինչպես նաև Մարմարա ծովով։ Եվրոպական Թուրքիան կազմում է երկրի ընդամենը 3 %-ը։ Թուրքիայի տարածքն ունի ավելի քան 1,600 կիլոմետր երկարություն և 800 կիլոմետր լայնություն, իսկ ընդհանուր մակերեսը՝ ներառյալ լճերն ու ներքին ջրերը, կազմում է 23.764 քառակուսի կիլոմետր (9.175 քառակուսի մղոն): Այսպիսով՝ Թուրքիայի Հանրապետությունն աշխարհի 37-րդ խոշորագույն երկիրն է՝ ըստ տարածքի։ Երկիրը երեք կողմերից շրջապատված է ծովերով։ Արևմուտքում Թուրքիայի ափերը ողողում է Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերը։ Հյուսիս-արևմուտքում Թուրքիայի ափերը ողում են նաև Արևելյան Միջերկրականի մաս կազմող Մարմարա ներքին ծովի ջրերը։ Թուրքիայի եվրոպական հատվածը՝ պատմական Արևելյան Թրակիան, զբաղեցնում է Բալկանյան թերակղզու արևելյան մասը։ Այսպիսով՝ Եվրոպական Թուրքիան սահմանակցում է նաև Եվրոպական Միության անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ։ Երկրի ասիական հատվածը հիմնականում զբաղեցնում է Անատոլիա թերակղզին, որը բաղկացած է նեղ ափամերձ հարթավայրերով բարձրաբերձ լեռնաշղթաներից։
- Թուրքիայի բնառեսուրսային ներուժն ինչպիսի՞ դեր է խաղում նրա արդյունաբերության և գյուղատնտեսության մասնագիտացման վրա։
Այս բարեփոխումների արդյունքում դեպի Թուրքիա սկսեց տեղի ունենալ արտասահմանյան կապիտալի ներհոսք, որի արդյունքում երկրի սկսել գրանցել տնտեսական աճ։ Սակայն այս աճը ընդհատվեց 1994, 1999[201], 2001[202] թվականներին, երբ երկրում տեղի ունեցան ֆինանսական ճգնաժամեր։ 1981- 2003 թվականներին Թուրքիայի ՀՆԱ-ն նախորդ տարվա հետ համեմատած աճել է 4%-ով։ Ֆիսկալ հավելյալ բարեփոխումների բացակայությունը, հանրային առողջ սեկտորի բացակայությունը, կոռուպցիայի մեծ ցուցանիշները, թույլ բանկային համակարգը ազդում են տնտեսության կայուն աճի ցուցանիշի վրա։ 2001 թվականի տնտեսական ճգնաժամից և ֆինանսների նախարար Քեմալ Դերվիշի կողմից ձեռնարկված բարեփոխումներից հետո, Թուրքիայում աճել են ինֆլյացիոն ցուցանիշները (միայն 2005 թվականին գրանցվել է 8% ինֆլյացիա), կրճատվել են արտասահմանյան ներդրումների ծավալները և բարձրացել է գործազրկությունը (միայն 2005 թվականին 10%-ով)։ Թուրքիայում տեղի ունեցած տնտեսական բարեփոխումների արդյունքում կրճատվեց պետության կողմից տնտեսության միջամտության հնարավորությունները։ Մասնավորապես, կառավարությունը սկսեց կարգավորել արտաքին առևտրի իրականացման քաղաքականությունը, մասնավորեցվեցին հանրային ձեռնարկությունները, պետական սեկտորի որոշ մարմիններ ազատականացվեցին, որոնք էլ դարձան քաղաքական բանավեճերի օբյեկտներ։