Արդյո՞ք մենք պատասխանատու ենք մեր ընկերների արարքների համար:
Այո, եթե մենք ընկերություն ենք անում, մի մարդու հետ ապա մենք բոլոր խնդիրները պետք է հաղթահարենք միասին
Արդյո՞ք մենք պարտավոր ենք մեր ընկերներին հետ պահելու սխալներից:
Այո, իսկական ընկերությունը իմ կարծիքով պետք է լինի անկեղծ և մեր ընկերոջ սխալները նկատելով պետք է դրանց մասին ասել ընկերոջը, և նա պետք է աշխատի իր վրա և իր սխալները այլևս չնդունի։
Պատախանը հիմնավորեք:
Արդյո՞ք կենդանիները կարող են ընկերություն անել: Արդյո՞ք մարդիկ կարող են ընկերություն անել կենդանիների հետ:
Այո, թե մարդկանց թե կենդանիների հետ, շատ հաղորդումներ կան, որում` շունը և ձին ընկերներ են, մարդն ու առյուծները ընկերներ են։
Կարո՞ղ են տարիքային տարբերություն ունեցող մարդիկ ընկերություն անել:
Այո, Ընկերությունը ինչպես նաև սերը տարիք չեն հարցնում։
Ինչո՞վ են տարբերվում ընկերական հարաբերությունները մարդկանց միջև գոյություն ունեցող այլ հարաբերություններից:
Ընկերների հարաբերությունները շատ ջերմ պիտի լինեն, և միմյանցից ունի գաղտնիք չունենան, իսկ օտար մարդու հարաբերությունները պետք է ոչ այդքան մտերիմ շինել, բայց յուրաքանչյուր օտար մարդ կարող է դառնալ մտերիմ։
«Իսկական ընկերոջը ճանաչում են ուրախության, հաջողության ժամանակ»: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
Ոչ, իսկական ընկերոջը ճանաչում են և ուրախության և տխրության պահին։
Ես Մարիամն եմ, ունեմ ընկերներ, ընկերուհիներ։ Ընկերներիս մեծ մասը իմ դասընկերներն են, մենք միասին արդեն 2 տարի սովորում ենք և շատ ջերմ ենք շփվում։ Ընկերությունն ինձ համար կյանքի ամենակարևոր բաներից մեկն է։ Ես ինքս սիրում եմ շփվել, ունեմ շատ օնլայն ընկերներ։ Նրանք տարբեր ազգերից են մեծ մասամբ ուկրաինացիներ են, ռուսներ են և բելառուսներ են։ Ինձ համար ընկերությունը շատ թանկ է, թե օնլայն, թե իսկական։