Սիրտ (Դաս 14, 15)

Սիրտ, մարդու և այլ կենդանիների մկանային օրգան, որն արյունատար անոթներ է մղում արյունը։ Արյունը մարմնին ապահովում է թթվածին և սննդանյութեր, ինչպես նաև ապահովում նյութափոխանակության արգասիքների հեռացում։ Սիրտը գտնվում է կրծքավանդակի միջին բաժնում։

Մարդու, այլ կաթնասունների և թռչունների մոտ սիրտը կազմված է չորս խոռոչից՝ վերին աջ և ձախ նախասրտերից և ստորին ձախ և աջ փորոքներից։ Աջ փորոքը և նախասիրտը միասին ընդունված է անվանել աջ սիրտ, իսկ ձախ փորոքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ։ Ձկների սիրտը կազմված է երկու խոռոչից՝ մեկ նախասրտից և փորոքից, սողունների սիրտն ունի երեք խոռոչ։ Առողջ սրտում արյունը սրտի փականների շնորհիվ հոսում է միայն մեկ ուղղությամբ․ սրտի փականները արգելակում են արյան հետադարձ շրջանառությունը։ Սիրտը գտնվում է պաշտպանիչ պարկում՝ սրտապարկում (պերիկարդում), որը պարունակում է քիչ քանակությամբ հեղուկ։ Սրտի պատը կազմված է երեք շերտերից՝ էպիկարդից, միոկարդից և էնդոկարդից։

Սիրտը արյունը մղում է որոշակի ռիթմով, որը որոշվում է մի խումբ ռիթմավար բջիջների կողմից, որոնք կազմում են սրտի առաջին՝ ծոց-նախասրտային կամ Կեյտ-Ֆլակի հանգույցը։ Այս բջիջները առաջացնում են գրգիռներ, որոնք անցնում են նախասիրտ-փորոքային հանգույցով և սրտի հաղորդչական համակարգով՝ առաջացնելով սրտի կծկումներ։ Արյան շրջանառության մեծ շրջանից վերին և ստորին սիներակների միջոցով աջ նախասիրտ է լցվում թթվածնով աղքատ արյունը, որն այնուհետև անցնում է աջ փորոք, որտեղից այն մղվում է թոքային շրջանառության։ Արյունը մղվում է թոքեր, որտեղ արտազատվում է ածխաթթու գազը և արյունը նորից հարստանում է թթվածնով։ Արյունը թոքային շրջանառությունից վերադառանում է սրտի ձախ նախասիրտ, անցնում՝ ձախ փորոք և աորտայի միջոցով մղվում դեպի օրգաններ, որտեղ թթվածինն օգտագործվում է նյութափոխանակության մեջ՝ վերածվելով ածխաթթու գազի։ Սիրտը կծկվում է րոպեում մոտ 72 անգամ։ Ֆիզիկական վարժությունները ժամանակավոր մեծացնում են սրտի կծկման ռիթմը, ապա երկարաժամկետ նվազեցնում այն, որն օգտակար է սրտի առողջության համար։

Սրտանոթային համակարգի հիվանդությունները 2008 թվականի տվյալներով մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված հիվանդություններն են, որոնց բաժին է ընկնում մահվան դեպքերի շուրջ 30%-ը։ Իսկ սրտանոթային համակարգի հիվանդություններով պայմանավորված մահերի շուրջ երեք քառորդը պայմանավորված է պսակաձև անոթների հիվանդությամբ և սրտամկանի ինֆարկտով։ Հիվանդությունների ռիսկային գործոնների թվին են պատկանում ծխելը, ավելորդ քաշը, քիչ ֆիզիկական ակտիվությունը, խոլեստերոլի բարձր մակարդակը, վատ կարգավորվող շաքարային դիաբետը և այլն։ Սրտանոթային հիվանդությունները հաճախ ախտանիշեր չունեն կամ առաջացնում են կրծքի շրջանում ցավեր և հևոց։ Սրտի հիվանդությունների ախտորոշումն իրականացվում է հիվանդության պատմության ուսումնասիրմամբ, ստետոսկոպով սրտի տոների և աղմուկների հետազոտմամբ, էլեկտրասրտագրությամբ և ուլտրաձայնային հետազոտմամբ։ Սրտի հիվանդություններով մասնագիտացած մասնագետներին անվանում են սրտաբաններ, չնայած որ շատ այլ մասնագետներ նույնպես ներգրավված են բուժման մեջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s