Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898) Ջուզեպպե Գարիբալդին (1807-1882) համեմատություն

Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898)

Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898)

«Ես կդառնամ կամ մեծագույն սրիկա և կամ առաջին մարդը Պրուսիայում».- պատանության տարիներին իր ապագան այսպես է գուշակել 19-րդ դարի երկրորդ կեսի Եվրոպայի թերևս ամենախոշոր քաղաքական և պետական գործիչը` Օտտո ֆոն Բիսմարկը (1815-1898):

Իր բազմամյա քաղաքական գործունեության ընթացքում նրան առաջնորդողը ազգային-պետական շահն էր` ազգի տարանջատ հատվածների միավորման և ազգային պետության առավելագույնս հզորացման, կարելի է ասել, անհագ մոլուցքը: Պոմերանյան ազնվականներից սերող գործիչը դիվանագիտական մի շարք պատասխանատու պաշտոններ է վարել թե՛ բուն Պրուսիայում և թե՛ նրա սահմաններից դուրս` Ռուսաստանում և Ֆրանսիայում: Իսկ ահա 1862թ. Օտտո Բիսմարկը ստանձնել է շատ ավելի պատասխանատու` Պրուսիայի նախարար-նախագահի պաշտոնը` միաժամանակ կատարելով արտաքին գործերի նախարարի պարտականությունները:

Հետագա տասնամյակում Պրուսիայի վարած երեք հաղթական պատերազմները նախ Դանիայի` 1864թ., հետո Ավստրիայի` 1866թ., ապա նաև Ֆրանսիայի դեմ` 1870-1871թթ., ավելի ամրապնդեցին Բիսմարկ քաղաքական-պետական գործչի դիրքերը:

1871թ. Բիսմարկը նշանակվեց Գերմանական նորաստեղծ կայսրության ռայխսկանցլեր` պաշտոնավարելով մինչև 1890 թվականը: Նրա գլխավոր նպատակն էր հասնել Գերմանական կայսրության գերիշխանությանը Եվրոպայում: Այդ նպատակով նրա նախաձեռնությամբ 1879թ. ձևավորվեց նախ Ավստրո-գերմանական դաշինքը, իսկ 1882թ.` նշանավոր Եռյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)` ուղղված առաջին հերթին Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա Բիսմարկը ամեն կերպ խոչընդոտում էր Ռուսաստանի արտաքին քաղաքականության ակտիվ դրսևորումները Եվրոպայում, մասնավորապես` Բալկաններում և սևծովյան տարածաշրջանում, բայց նաև հմտորեն խուսափում էր բացահայտ առճակատումից Ռուսական կայսրության հետ: Այս առումով հիշարժան է նրա մի ասույթը. «Գերմանիայի և Ռուսաստանի միջև պատերազմի բռնկումը մեծագույն հիմարություն կլիներ և, այդ իսկ պատճառով, այն անպատճառ տեղի կունենա»:

Ուշագրավ է, որ եվրոպական քաղաքական թատերաբեմում Բիսմարկի սաղմնավորած նախադրյալները իրենց զգալի ազդեցությունը պահպանեցին ռայխսկանցլերի պաշտոնից նրա հրաժարականից և անգամ նրա մահվանից հետո: Միջպետական փոխհարաբերությունների կարգավորման, ազդեցության գոտիների ձևավորման հարցերում նրա գործունեության անմիջական հետևանքն է համարվում այնպիսի դարակազմիկ իրադարձության հասունացումը և սկզբնավորումը, ինչպիսին է Առաջին աշխարհամարտը: Ավելին, նրան հաճախ վերագրվում է նաև Ադոլֆ Հիտլերի և, ընդհանրապես, ֆաշիստական գաղափարախոսության «հոգևոր հոր» դերը: Այլ խոսքով, Օտտո Բիսմարկը անուղղակիորեն առնչվում է նաև Երկրորդ աշխարհամարտին:

Ի դեպ, Բիսմարկի նկատմամբ հետաքրքրությունը մինչ օրս բնավ չի մարել. ասվածի լավագույն վկայությունն է տարբեր երկրներում պարբերաբար հրատարակվող վերլուծական հոդվածներն ու մենագրությունները այդ ականավոր գործչի մասին:

Ջուզեպպե Գարիբալդին (1807-1882)

Ջուզեպպե Գարիբալդին (1807-1882)

Ջուզեպպե Գարիբալդին Իտալիայի ազատագրման պայքարի մեջ ներգրավվել է 1833 թ-ին՝ հարելով «Ռիսորջիմենտո» («Վերածնունդ») կազմակերպության հեղափոխական թևին: 1834 թ-ին մասնակցել է Ջուզեպպե Մաձինիի Սավոյական արշավանքին: Հեռակա դատապարտվելով մահապատժի՝ Գարիբալդին հեռացել է Հարավային Ամերիկա, որտեղ ավելի քան 10 տարի մասնակցել է տեղացիների ազատագրական պայքարին՝ ընդդեմ Իսպանիայի: 1848–49 թթ-ի ազգային հեղափոխության սկզբին վերադարձել է Իտալիա, կազմակերպել կամավորական ջոկատ և մասնակցել ավստրա-իտալական պատերազմին: Իր իսկ առաջարկով 1849 թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր: Հանրապետության անկումից հետո՝ 1849 թ-ին, նորից տարագրվել է: 1859 թ-ի ավստրա-իտալա-ֆրանսիական պատերազմի ժամանակ կազմակերպել է կամավորական (ալպիական հրաձիգների) կորպուս, հաղթական մարտեր մղել Լոմբարդիայում: 1859–60 թթ-ի իտալական հեղափոխության օրերին, գլխավորելով «Կարմիր շապկավորների հազարյակ» ջոկատը, ազատագրել է Սիցիլիան: Այնուհետև գրավել է Նեապոլը, վերացրել Բուրբոնների իշխանությունը Հարավային Իտալիայում և Հռոմն ազատագրելու զինված փորձեր արել (1862, 1867 թթ.): 1866 թ-ին կամավորների ջոկատով մասնակցել է ավստրա-իտալական պատերազմին, որի շնորհիվ Վենետիկը միացել է Իտալիային: Գարիբալդին համակրանքով էր վերաբերվում հունգարների, լեհերի, հույների ազգային-ազատագրական շարժումներին: 1870 թ-ին ֆրանսիացիների հետ մասնակցել է ֆրանս-պրուսական պատերազմին, ողջունել Փարիզի կոմունան, ընտրվել Ազգային գվարդիայի կենտկոմի կազմում, օգնել է Իտալիայում կազմակերպելու I ինտերնացիոնալի բաժանմունք:1943–45 թթ-ին Իտալիայի ազատագրման Դիմադրության շարժման հարվածային պարտիզանական խմբերը Գարիբալդիի անունով կոչվել են Գարիբալդիական բրիգադներ:

1848 թվականին, երբ Հյուսիսային ապստամբություն սկսվեց ընդդեմ Ավստրիայի, Գարիբալդին շտապեց Իտալիա. իր 54 ընկերների հետ նա ափ է իջնում Նիցցայում։ Սկզբնական հաղթանակներից հետո Գարիբալդին առաջարկեց ամբողջ իշխանությունը հանձնել Սարդինիայի թագավոր Կառլ Ալբերտին, ով մերժեց առաջարկը, սրանից հետո միայն Միլանի կոմիտետը ապստամբության զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց Գարիբալդիին այս քայլը բավականին ուշացած էր։

Գարիբալդին 1500 զինվորներով ահեղ մարտերից հետո տեղի տվեց ավստրիացիների թվական գերակշռությանը և ստիպված նահանջեց Շվեյցարիա, այս մարտերից հետո Գարիբալդիի անունը ցնծում էր ողջ Իտալիայով մեկ։

Սիցիլիացիները առաջարկեցին Գարիբալդիին գլխավորել Նեապոլի արքա Ֆերդինանդ II-ի դեմ ծագած ապստամբությունը, սակայն Գարիբալդին այդ ժամանակ զբաղված էր Հռոմում կառավարության ձևավորման գործընթացով, որտեղ բերել էր իր մարդկանցից մի քանի հարյուրին։ 1849 թվականի փետրվարի 5-ին պառլամենտի հենց առաջին նիստին առաջարկեց հիմնել հանրապետություն։

Մայիսի 15-ին Պալեստրինեում և Վելետրիում նեոպոլիտանացիների դեմ մղած հաջող մարտերից հետո մասնակցություն ունեցավ ֆրանսիական գեներալ Ուդինոյի դեմ կռվին Հռոմում։ Ուդինոն ստիպված էր երկարատև պաշարման մեջ առնել Հռոմը, այնուհետև ստանալով օգնական ուժեր հուլիսի 3-ին հարձակմամբ գրավեց քաղաքը։ Գարիբալդին իր զորքերը հանեց Բոլոնիայի ուղղությամբ, նա հույս ուներ խանգարել ավստրիացիներին և հասնել օգնության վենետիկցիներին, ովքեր շարունակում էին դիմադրել ավստրիացիներին։

Գարիբալդին ստիպված էր փրկություն փնտրել ծովում, սակայն նա շուտով ստիպված եղավ ափ իջնել, որից հետո ամրացավ լեռներում և ձորերում։ Պարտական լինելով իտալացի ազգայնականներին Գարիբալդին հեռացավ նախ Պյեմոնտ, ապա Հյուսիսային Ամերիկա։ Նյու Յորքում Գարիբալդին սկզբում աշխատում էր յուղի պատրաստման գործարանում, ապա առևտրական նավում՝ որպես կապիտան և սկսեց ուղևորություններ կատարել Խաղաղ օվկիանոսում։ 1854 թվականին նա վերադարձավ Եվրոպա, սկսեց զբաղվել գյուղատնտեսությամբ Սիցիլիայից քիչ հեռու գտնվող Կապերե կղզյակում։

Աղբյուրներ 1 2 3

Համեմատություն Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները

  1. Նրանք երկուսնն էլ, միավորեցին իրենց պետությունները հզորացրեցին:

Ջուզեպպե Գարիբալդին-Ազատագրեց Սիցիլիան, այնուհետև գրավեց Նեապոլը, Վենետիկը միացել է Իտալիային։

Օտտո ֆոն Բիսմարկ -Բիսմարկի նախաձեռնությամբ կազմավորվեց նոր միություն Հյուսիսա Գերմանական միություն, որտեղ պռուսիյաի մոտեցմամբ մտնում են Հյուսիսային Գերմանական փոքր պետությունները։ Այդ Միյությունը հիմք հանդիսացավ, Պռուսիայի գլխավորած նոր իմպերիա կառուցելու համար։

2. Երկուսն էլ հիմնեցին իրենց իշխանությունները

Օտտո ֆոն Բիսմարկ — Բիսմարկը ստացավ ամենաբարձր պետական պաշտոնը՝ կայսերության կանցլեռ և դրանով սահմանադրության համաձյան 1871 թ․ -ին փաստացի ստացավ անսահմանափակ իշխանություն։

Ջուզեպպե Գարիբալդին — Միլանի կոմիտետը ապստամբության զինված ուժերի հրամանատարությունը հանձնեց Գարիբալդիին։

1849 թ-ի փետրվարի 9-ին հռչակված Հռոմի Հանրապետության ղեկավար գործիչներից էր:

3. Երկուսնն էլ Ռազմական և քաղաքական գործիչներ են։

Իմ կարծիքը

Ջուզեպպե Գարիբալդին ինձ ավելի դուր եկավ, քանի որ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s