Ընտանիք, ազգ, մշակույ

  • Բացատրեք ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ։

Ընտանիքը մարդու կյանքի ամենակարևոր բաներից մեկն է։ Իմ կարծիքով առանց ընտանիք հնարավոր չէ լինել երջանիկ։

  • Ի՞նչ կազմ ունի ժամանակակից ընտանիքը։

Ընտանիքը միմյանց հարազատ, միմյանց հետ կապված մարդիկ են։ Այն կազմված է մայրիկից, հայրիկից, որդուց, դուստրից։

  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության և կայունության համար։

Իմ կարծիքով ընտանիքը կանգուն լինելու համար պետք է ընտանիքի հայրը և մայրը միմյանց չդավաճանեն, ընտանիքում բոլորը միմյանց սիրեն, և ընտանիքում ամեն մի մարդ ուրախանա մյուսի ուրախության և տխրի մյուսի տխրության համար։ ԵՎ որքան շատ լինի ընտանիքի կազմը այդքան ամուր կլինի այն։

  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելությունները և թերությունները։

Ընտանիքի առավելությունը այն է, որ ընտանիքի անդամները շատ են, միմյանց սիրում են, հարգում են։

Ընտանիքի թերությունը այն է, որ անդադար մարդիկ մարդիկ իրար հետ կռվում են, իրար հետ չեն շփվում։

  • Ինչի հիման վրա կամ ինչ հատկանիշներով են միլիոնավոր մարդիկ իրենց համարում միևնույն ազգի ներկայացուցիչ։

Եթե մարդ խոսում է իր մայր լեզվով, նշում է իր ազգային տոները, և եթե մարդու ծնողները պատկանում են տվյալ ազգին հետևաբար մարդը իրեր համարում է տվյալ ազգի ներկայացուցիչ։

  • Ի՞նչ նկատի ունի մարդը, երբ ասում է, որ ինքը հայ է, հույն կամ ճապոնացի։

Ինձ թվում է ազգը ամենակարևոր բաներից մեկն է։ Երեխայի մեջ սերը դեպի ազգ, մտցնում են ծնողները, եթե մարդ պատկանում է տվյալ ազգին պետք է իմանա իր մայր լեզուն։

  • Նկարագրեք, թե ինչ զգացողություն եք ունեցել, երբ առաջին անգամ տեսել եք ճարտարապետական որևէ հայտնի կառույց, որն ընդմիշտ տպավորվել է ձեր մեջ։

Իմ մեջ ամենից շատ տպավորվել է Գառնի տաճարը, միշտ այն վախենալով եմ մտել, մտնելուց մարմնովս սարսուռ է անցնում, և զարմացած սկսում եմ զննել տաճարը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s