Արատեսի դպրական կենտրոն

Վայոց Ձորի մարզի Արատես վայրում հանդիսավոր միջոցառմամբ տեղի է ունեցել դպրական կենտրոնի բացում, որը Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնությունն է:

Բնության գրկում շուրջտարյա կենտրոնը աշակերտներին և ուսուցիչներին կապահովի ոչ միայն բնության գրկում ճամբարային կացարաններով, այլև սերտ կապ է ստեղծում հազարամյակների պատմամշակութային ժառանգության հետ:

Այնտեղ են 10-13դդ Արատեսի վանքը, 10-րդ դարի ՍԲ Սիոն, 11-րդ դարի ՍԲ Աստվածածին եկեղեցիները, 10-16դդ խաչքարեր և բազմաթիվ այլ պատմական արժեքներ:
Արատեսի նախկին ադրբեջանաբնակ տարածքը 1990 թվականից տրամադրվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին՝ դպրական կենտրոն կառուցելու նպատակով։

Դպրոցի ուսուցիչներից, սովորողներից կազմված ջոկատների, մասնագիտական խմբերի պարբերաբար այցերի ու մաքրման, վերանորոգման աշխատանքների շնորհիվ այսօր արդեն Արատեսն իր տարածքով ավելի բարեկարգ է ու կեցության համար պիտանի, վերանորոգվում ու վերակառուցվում են գյուղի տներն ու վերածվում ճամբարի։

Աղբյուր

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s