Վիլյամ Սարոյան | Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Վիլյամ Սարոյան | Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Շատ հետաքրքիր պատմվածք էր։ Պատմվածքը մի տղայի մասին էր, ում ընտանիքը շատ աղքատ էր, նրանք որքան աղքատ էին այդքան էլ ազնիվն՝ նույնիսկ ծայրահեղ դեպքում գողություն չէին արել։ Մեր հերոսը, ում անունը Արամ էր, շատ էր երազում հեծնել ձի։ Արամը ուներ մի տարօրինակ զարմիկ՝ Մուրադը։

Օրերից մի օր, կեսգիշերին, երբ Արամը քնած էր, նրա պատուհանին թակեց Մուրադը։ Արամը արթնացավ։ Երբ պատուհանը բացեց նրա առջև կանգնած էր մի մեծ ձի և Մուրադն էլ ձիու վրա։ Տղան այդ ամենը տեսնելով կարծեց, որ նա դեռ քնած է և այդ ամենը երազ է։ Տղաները հեծնեցին ձին՝ Մուրադը հիանալի էր հեծում, ինչը չէի կարող ասել Արամի մասին։

Ամբողջ գիշեր տղաները ձի հեծնեցին, իսկ երբ լույսը բացվեց, տղաները հանդիպեցին ձիու տիրոջը։ Ձիու տերը իրեց բարեկամ Ջոն Բայրոն էր, նա ճանաչելով իր ձիուն ասաց, որ եթե իրենց գերդաստանն այդքան ազնիվ չլիներ, նա կկարծեր, որ դա իր ձին է, իսկ Մուրադն ի պատասխանա ասաց, որ նրանց ձիերը զույգ են։ Ջոն Բայրոն իմանալով, որ դա նրա ձին է հեռացավ։

Հաջորդ առավոտյան տղաները ձիուն հետ տարան Ջոն Բայրոի ախոռ և հեռացան։ Կեսօրից հետո Ջոն Բայրոն գնաց Արամենց տուն, նա Արամի մորը ցույց տվեց նրա գողացված և վերադարձված ձիուն, Այն նույն ձին էր, միայն վերադառնալուց հետո ձին ավելի հանգիստ էր դարձել։

Իմ կարծիքով տղաները գողանալով ձին սխալ արեցին։ Եթե մարդ ինչ-որ բանի մասին երազում է, ապա նա պետք է նպատակ դնի իր առջև, և քայլ առ քայլ մոտենա իր երազանքին։

Ես տղաներին արդարացնում եմ նրանով, որ նրանք հանուն երազանքի գնացին այդ քայլին։

Իսկ մեղադրում եմ նրանով, որ տղանները հասան իրենց երազանքին անարդար կերպով։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s