Տեքստից դուրս գրել բոլոր գոյականները՝ ցույց տալով դրանց հատկանիշները։
Հուշում 1․ իրանի՞շ, թե՞ անձնանիշ, հատո՞ւկ, թե՞ հասարակ, թիվը, հոլով հոլովում, առում։
Հուշում 2․ Գոյականի հոլովը որոշում են եզակի թվի սեռական հոլովից։
Հուշում 3․Տեքստում կա 20-ից ավել գոյական
Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում։ Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով փորում են սև հողը, աշունքվա փտած կաղիններ ժողովում։
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր։
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող։ Պառկում են քարերի վրա, արևի տակ, ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց։ Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում։
Մթնաձոր- իրանիշ, հատուկ
Արահետ- իրանիշ, հասարակ
Ձյուն- իրանիշ, հասարակ
Գարուն- իրանիշ, հասարակ
Մարդ- անձնանիշ, հասարակ
Ոտք- իրանիշ, հասարակ
Անտառ- իրանիշ, հասարակ
Ծառ- իրանիշ, հասարակ
Տեղ- իրանիշ, հասարակ
Լուսնյակ- իրանիշ, հասարակ
Արջ- իրանիշ, հասարակ
Չոբան անձնանիշ, հասարակ
Գայլ- իրանիշ, հասարակ
Դունչ- իրանիշ, հասարակ
Վարազ-իրանիշ, հասարակ
Ժանիք- իրանիշ, հասարակ
Հող- իրանիշ, հասարակ
Կաղին- իրանիշ, հասարակ
Աշխարհ- իրանիշ, հասարակ
Անկյուն- իրանիշ, հասարակ
Օր- իրանիշ, հասարակ
Քարածուխ- իրանիշ, հասարակ
Ժողով- իրանիշ, հասարակ
Դինոզավր- իրանիշ, հասարակ
Շերտ- իրանիշ, հասարակ
Բույս- իրանիշ, հասարակ
Սողուն- իրանիշ, հասարակ
Հետք- իրանիշ, հասարակ
Մաշկ- իրանիշ, հասարակ
Խլեզ- իրանիշ, հասարակ
Երես- իրանիշ, հասարակ
Երկյուղ- իրանիշ, հասարակ
Քար- իրանիշ, հասարակ
Արև- իրանիշ, հասարակ
Փոր- իրանիշ, հասարակ
ժամ- իրանիշ, հասարակ
Երակ- իրանիշ, հասարակ