Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Բացառություն են կազմում կարբիդները, ցիանիդները, կարբոնատները, ածխածնի օքսիդը, որոնք անօրգանական նյութեր են: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում:Օրգանական նյութեր են.1. Ճարպերը՝ կենդանական և բուսական,2. Ամինաթթուները, որոնք սպիտակուցների կառուցվածքային «աղյուսիկներն» են,3. Գլյուկոզը, ֆրուկտոզը, այլ շաքարները,4. Մրջնաթթուն, քացախաթթուն, մրգերում և բույսերում պարունակվող այլ թթուները,5. Բնական գազը, նավթը և դրա թորման արգասիքները՝ բենզինը, կերոսինը,6. Ածխաջրածինները՝ պրոպանը, բութանը, ացետիլենը,7. Էթիլ սպիրտը,8. Ացետոնը:Գոյություն ունեն նաև արհեստական օրգանական նյութեր՝ պլաստմասաները։Դրանք են` պոլիէթիլենը (տոպրակները, թաղանթները), պոլիվինիլքլորիդը (խողովակներ), պոլիէսթերները (գործվածքներ), արհեստական մետաքսը:Ներկանյութերի մեծ մասը ևս օրգանական նյութեր են: Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:
ՕՐԳԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ
Опубликовано mariam20070707
Ես Մարիամ Բարսեղյանն եմ: Ես 12 տարեկան եմ: Ապրում եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում:4 տարի գնացել եմ պարի և ունեմ շատ մեդալներ և պատվոգրեր: Ամեն շաբաթ և կիրակի մենք գնում ենք մեր գյուղ ,որտեղ ունենք ֆերմա , այտեղ պահում ենք կովեր և հորթիկներ: Երազում եմ դառնալ անասնաբուժ շատ եմ սիրում կենդանիների, ամենաշատը շներին: Մենք մեր տանը պահում ենք շատ կենդանիներ`2 թութակ Պոլո և Միլի, 1 կրիա` Կրյուշ, 1 շուն` Նիկա, կատու`Մուսիկ, նա Սեպտեմբերի 15-ին 2019թ. ունեցավ իր 5 առաջին բալիկները, նրանք շատ փոքր են մկան չափ: Եկել եմ 162 դպրոցից ,և շատ ուրախ եմ, որ եկել եմ այս դպրոց: Смотреть все записи автора mariam20070707
Опубликовано