- Հասկանալ վարչական իրավախախտման նշանակությունը
Վարչական իրավախախտում է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
- Վարչական իրավախախտման դեպքում չափահասների և անչափահասների պատասխանատվությունը
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության կողմից հաստատված Անչափահասների գործերի հանձնաժողովների կանոնադրությամբ նախատեսված միջոցները:
Տասնվեցից մինչև տասնութ տարեկան հասակում գտնվող անձինք սույն օրենսգրքի հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում ենթակա են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով:
- Զինածառայողների կամ օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվության ենթարկման կարգը
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են վարչական պատասխանատվության ԽՍՀՄ քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով:
Հայաստանի Հանրապետության տերիտորիայում այն օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված վարչական իրավախախտումների պատասխանատվության հարցը, ովքեր գործող օրենքների և ԽՍՀՄ միջազգային պայմանագրերի համաձայն ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության վարչական պատասխանատվության հանդեպ օգտվում են անձեռնմխելիության իրավունքից, լուծվում է դիվանագիտական ճանապարհով: