- Ներկայացնել համաշխարհային պատերազմի կարևոր իրադարձությունները։
1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։
Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ ։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում ։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։
- Ինչ դերակատարում ունեցավ Հայ ժողովուրդը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
1914 թվականի օգոստոսի 1-ին բռնկված համաշխարհային պատերազմը հայ ժողովրդի մեջ որոշակի հույսեր արթնացրեց՝ ռուսական զենքի օգնությամբ ազատագրելու Արևմտյան Հայաստանը թուրքական լծից և վերականգնելու պետականությունը։ Հայ հասարակական-քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանակների՝ պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակ Արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը ։