Հայաստանի առաջին հանրապետության միջազգային դրությունը։ Հայկական հարցը

  • Հարաբերությունները հարևան երկրների հետ

Հայաստանը կապեր սկսեց հաստատել հարևան պետությունների հետ։ Կապերն այդքան հեշտ չհաստատվեցին, քանի որ պետությունների միջև կային տարածքային-սահմանային շատ լուրջ խնդիրներ և վեճեր։ Առաջինը Վրաստանն էր։ Տարածքային խնդիրների պատճառով սկսվեց պատերազմ երկու հարևան պետությունների միջև։ Պատերազմն ավարտվեց այն որոշմամբ, որ Ախարքալաքը մնաց Վրաստանին, իսկ Լոռին Հայաստանին։ Պատերազմից առաջ մենք այս պետության հետ բարեկամական հարաբերությունների մեջ էինք և պատերազմից հետո էլ շարունակվեցին այդ հարաբերությունները։ Հաջորդը Ադրբեջանն էր։ Ադրբեջանի հետ նույնպես կային տարածքային խնդիրներ կապված Նախիջևանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Զանգեզուրի հետ, քանի որ Ադրբեջանը ցանկանում էր գրավել այս տարածքները։

  • Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում։ Սևրի պայմանագիրը /Հայոց պատմություն, էջ 26-33

1919թ. հունվարին բացվեց Փարիզի խաղաղության կոնֆերանսը։ Այստեղ հաղթանակած Անտանտի երկրները (Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և այլն) պետք է հաշտության
պայմանագիր կնքեին պարտված Քառյակ միության երկրների, այդ թվում` Թուրքիայի հետ։ Անտանտի երկրների «փոքր դաշնակիցն» էր համարվում նաև Հայաստանը, որովհետև նա մասնակցություն էր ունեցել պատերազմին և կրել վիթխարի կորուստներ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s