Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
Հայկական լեռնաշխարհն Առաջավոր Ասիայի երիտասարդ լեռնային գոտու խոշոր (մոտ 400 հզ․ քառ.կմ) միավորներից է, որը գտնվում է Սև ծովի, Անդրկովկասի դաշտավայրերի, Իրանական բարձրավանդակի և Ջեզիրեի (Հայկական Միջագետք) ցածրադիր սարահարթերի միջև։ Այն հարավ-արրելքում փոխանցվում է Իրանական, արևմուտքում՝ Անատոլական բարձրավանդակներին։ Հայկական լեռնաշխարհը բարդ ու բազմաձև ռելիեֆով, միջին բարձրության լեռների տիրապետությամբ միասնական և ինքնատիպ լեռնային երկիր է։
Հայկական լեռնաշխարհի առավելագույն բարձրությունը 5165 մ է՝ Մասիս (Արարատ) լեռ, միջին բարձրությունը՝ 1700 մ, որը գերազանցում է հարևան Անատոլական և Իրանական բարձրավանդակների միջին բարձրություններին։
Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
Հայկական լեռնաշխարհը գտնվում է Առաջավոր Ասիայի հյուսիսային սահմանագլխին`Փոքրասիական և Իրանական բարձրավանդակների, Սև ծովի ու Միջագետքի հարթավայրերի միջև: Հայկական լեռնաշխարհում է ձևավորվել և իր պետականությունը ստեղծել հայ ժողովուրդը, այստեղ է կերտել իր ինքնատիպ մշակույթը: Հայկական լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ համընկնում է հայոց պատմական հայրենիքին: Վաղնջագույն ժամանակներից այն տարածվում է Կուր և Երասխ (Արաքս) գետերի ջրկիցից մինչև Գամիրք (Կապադովկիա), Պոնտական և Թռեղքի լեռնաշղթաներից մինչև Հայկական Տավրոսի հարավային բազուկները: