Դաս 6

Արդեն գրեթե կես տարի է, ինչ գիտնականները և բժիշկները փորձում են գնահատել այն վնասը, որը մարդկային օրգանիզմին հասցնում է կորոնավիրուսը։ Չնայած մահացության ավելի քան 400 000 դեպքերին, միլիոնավոր վարակվածներին և հազարավոր հետազոտություններին ու զեկույցներին, պատկերը շարունակում է անորոշ մնալ։

«BBC»-ն գրում է, որ բրիտանացի հետազոտողների ստացած տվյալները վկայում են, որ հիվանդության առաջնային ախտանիշները կարող են հայտնվել, վերանալ և նորից հայտնվել 30 և ավելի օրերի ընթացքում, ինչն էականորեն ավելին է, քան երկշաբաթյա ժամանակահատվածը, որը մատնանշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները։

Ոմանց համար հիվանդությունը կարող է նշանակել վիրուսի դեմ երկարատև և տանջալից պայքար, որը կարող է հանգեցնել նոր «հետկորոնավիրուսային համախտանիշի»։ «Science» հեղինակավոր ամսագրի տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսը «այնպիսի բաներ է անում, ինչը չի արել մարդկությանը հայտնի և ոչ մի հիվանդություն»։

Մինչ աշխարհի պետությունների կառավարություններն իրականացնում էին միջոցառումներ վարակի տարածումը կանխելու նպատակով, իսկ բժիշկները փորձում գտնել դեղամիջոց կամ պատվաստանյութ, որը կկարողանա կանխարգելել հիվանդությունը, ի հայտ են եկել կորոնավիրուսի վերաբերյալ նոր մանրամասներ, որոնք փոխում են վիրուսի վերաբերյալ առկա պատկերացումները։

Ի սկզբանե թվում էր, որ նոր կորոնավիրուսը SARS-ի կամ թռչնագրիպի նման սովորական ռեսպիրատոր հիվանդություն է, սակայն ավելի ուշ պարզ է դարձել, որ կորոնավիրուսը կարող է ախտահարել թոքերը, ուղեղը, ըմպանը, աչքերը, սիրտը, արյունատար անոթները, լյարդը, երիկամները և ստամոքսը, այսինքն կենսական նշանակության բոլոր ներքին օրգանները։

Արդեն իսկ իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ COVID-19-ն ուղեկցվում է տարբեր ախտանիշներով, իսկ նրանց համար, որոնք հիվանդությունը տարել են ծանր ձևով, երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի սպիացիումից և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն։

Այն, թե ինչպես հիվանդությունը երկարաժամկետ կտրվածքում կանդրադառնա մարդկանց վրա, դեռևս պետք է ուսումնասիրվի ամբողջական կտրվածքով, սակայն արդեն այսօր առկա են որոշակի փաստեր այն մասին, որ հիվանդության հետևանքները շարունակում են զգալ նաև նրանք, որոնց մոտ կորոնավիրուսային վարակն ընթացել է թեթև ախտանիշներով։

Կա ևս մեկ կարևոր հարց. կարո՞ղ է արդյոք SARS-CoV-2 վարակը, քնի վիճակում, պահպանվել մարդու օրգանիզմում և մի քանի տարի անց վերաակտիվանալ՝ այս կամ այն ձևով։ Բժիշկները նշում են, որ չկա որևէ զարմանալու բան։ Գիտությանը հայտնի են վիրուսներ, որոնք նույն վարքագիծն ունեն։ Օրինակ, երբ մարդ վարակվում է ջրծաղիկով, հերպեսի վիրուսը, որը ջրծաղիկի հարուցիչն է, որևէ տեղ չի անհետանում։ Այն կարող է տասնամյակներով թաքնվել և հարմար պահին հայտնվել մարմնի ախտահարված հատվածում։

Իսկ վիրուսը, որը հեպատիտ B-ի հարուցիչն է, շատ տարիներ անց կարող է առաջացնել լյարդի քաղցկեղ։ Նույնիսկ Էբոլա վիրուսը, որը հայտնաբերվել է փրկված պացիենտներից մեկի ներակնային հեղուկում, վարակվածների 40 %-ի մոտ առաջացնում է կուրությոուն։ Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով այն փաստը, որ SARS-CoV-2-ը նախընտրում է ախտահարել թոքերը, բժիշկները ենթադրում են, որ հենց այդ օրգաններում վիրուսը կարող է առաջացնել անդառնալի փոփոխություններ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s