Գիշերային ժամանակ է համարվում ժամը 23.00-ից մինչև 7.00-ն։ Լռությունը խախտել նշանակում է բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը, բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ բնակարանից դուրս՝ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք հույժ անհետաձգելի չեն և խախտում են գիշերային անդորրը`առաջացնում է նախազգուշացում։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում կատարելը առաջացնում է տուգանք՝ 40.000 ՀՀ դրամի չափով։
Իսկ, հանրային սննդի օբյեկտների և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին՝ 22.00-ից մինչև 7.00-ն լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանք՝ 200.000-300.000 ՀՀ դրամի չափով։
Նշված խախտումը 1 տարվա ընթացքում նորից կատարելը առաջացնում է կրկին տուգանք՝ արդեն 1մլն դրամի չափով։