Դեռ հին ժամանակներից հայտնի էր, որ մի մարմինը մյուսով շփելիս՝ օրինակ, սաթը բրդով կամ ապակին մետաքսով, նրանք ձեռք են բերում այլ մարմիններ դեպի իրենց ձգելու հատկության: Ակնհայտորեն երևում է նաև, որ ձգողության այդ ուժը բազմաթիվ անգամ գերազանցում է նույն մարմինների գրավիտացիոն փոխազդեցության ուժը: Այս նոր փոխազդեցությանն անվանում են էլեկտրական (հուներեն «էլեկտրոն» բառը նշանակում է սաթ), փոխազդող մարմիններին՝ էլեկտրականացած, իսկ պրոցեսը՝ էլեկտրականացում:
Մարմինների էլեկտրական փոխազդեցությունը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է էլեկտրական լիցք և նշանակվում q տառով: ՄՀ-ում էլեկտրական լիցքի միավորը Կուլոնն է (1 Կլ)՝ ի պատիվ Շառլ Կուլոնի (1736−1806 թթ.), ով ձևակերպել է էլեկտրական լիցքերի փոխազդեցության օրենքը:
Ինչպես ցույց տվեցին փորձերը, բրդով շփված 2 սաթե կամ մետաքսով շփված 2 ապակե միատեսակ ձողերը իրար վանում են, իսկ ապակե և սաթե ձողերը՝ իրար ձգում: Նշանակում է գոյություն ունի երկու տեսակի էլեկտրական լիցք: Ամերիկացի ֆիզիկոս Բենջամին Ֆրանկլինի առաջարկով մետաքսով շփված ապակու վրա առաջացած լիցքն անվանեցին դրական և վերագրեցին «+» նշան, իսկ բրդով շփված սաթի վրա առաջացած լիցքին՝ բացասական և վերագրեցին «−» նշան: Այս նշանակումից հետո կարելի է սահմանել լիցքավորված մարմինների փոխազդեցության կանոնը։
Նույն նշանի (կամ նույնանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար վանում են, իսկ հակառակ նշանի (կամ տատանուն) լիցքեր ունեցող մարմինները փոխադարձաբար ձգում են միմյանց:
Էլեկտրական փոխազդեցության ուժի գոյությունը պայմնավորված է մարմինների վրա ստատիկ լիցքերի առկայությամբ, այդ ուժի ուղղությանը՝ լիցքերի նշանով: Փորձը ցույց է տալիս, որ լիցքավորված մարմինների փոխազդեցության ուժի մեծությունը կախված է նրանց լիցքերի մեծություններից և լիցքավորված մարմինների միջև եղած հեռավորությունից:
Երկու անշարժ, կետային (փոքր չափեր ունեցող) լիցքերի փոխազդեցության ուժի մեծությունը ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրային և հակադարձ համեմատական է դրանց հեռավորության քառակուսուն: F=Kq1q2/R2 որտեղ q1-ը և q2-ը փոխազդող մարմինների էլեկտրական լիցքերի մեծություններն են, R-ը՝ նրանց միջև եղած հեռավորությունը: k-ն համեմատականության գործակից է, հաստատուն մեծություն, որը հավասար է k=9⋅109Ն⋅մ2/Կլ2
Հարցեր․
1.Ինչպիսի ուժերի եք ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից․
Ձգողության ուժը Երկրի և Արեգակի միջև
Ձգողության ուժը Երկրի և Լուսնի միջև
2.Ինչու ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չե․
Ապակե բաժակի ու թղթի կտորի գրավիտացիոն փոխազդեցություն նկատելի չէ, քանի որ թղթի կտորի մակերևույթին առացանում է լիցքավորված մասնիկներ:
3.Ինչպես են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը․
Շփված պլաստմասսյաե գրիչը և թերթի շերտերին է գործում ձգողականության ուժը
4.Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը․
Նույն ձողով շփված թղթի երկու շերտերը հեռացնում են միմյանց։
5.Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը․
Իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում է էլեկտրականացում։
6.Ինչպես է առաջացել <<էլեկտրականություն>> անվանումը․
Հին սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, այտեղից էլ, առաջացել է <<Էլեկտրականություն>> անվանումը։
7.Էլեկտրական լիցքերի ինչ տեսակներ կան․
Էլեկտրական լիցքերն ունեն երկու տեսակներ՝ դրական և բացասական։
8.Ինչպես են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները․
Նույն նշանի լիցք ունեցող մարմինները հեռացնում են միմյանց։
9.Ձևակերպեք Կուլոնի օրենքը․
Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։
10.Որն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում
Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում 1 Կլ – ն է։