- Ինչի՞ համար են օգտագործվում էլեկտրաչափերն ու էլեկտրացույցերը։
Էլեկտրաչափերի և էլեկտրացուցերի օգտագործման նպատակն այն է՝ որպեսզի այն ցույց տա էլեկտրական լիցքերը։
- Բերե°ք հաղորդիչների օրինակներ։
Բոլոր մետաղները, և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտարականության հաղորդիչներ են։ Անգամ մարդու մարմինը հաղորդիչ է։
- Ո՞ր նյութերն են կոչվում դիէլեկտրիկներ (մեկուսիչներ), բերե°ք օրինակներ
Մեկուսիչները էլեկտրական հոսանքի վատ հաղորդիչներ։
- Կարելի՞ է արդյոք լիցքն անվերջ փոքրացնել։
Ոչ
- Ի՞նչ է հողակցումը, ի՞նչ հատկության վրա է հիմնված։
Էլեկտրական հողանցում, մեքենաների, սարքերի էլեկտրական միացումը հողին։ Ըստ նշանակման լինում է պաշտպանական, որը պահպանում է մարդկանց էլեկտրական հոսանքով վնասվելուց։
- Ո՞վ և ե՞րբ է հայտնագործել էլեկտրոնը։

Էլեկտրոն՝ բացասական լիցք ունեցող կայուն տարրական մասնիկ, նյութի հիմնական կառուցվածքային միավորը։ Էլեկտրոններից է բաղկացած ատոմների էլեկտրոնային թաղանթը, որտեղ նրանց թիվն ու դիրքը որոշում են նյութի քիմիական հատկությունները։ Ազատ էլեկտրոնների շարժը որոշում է այնպիսի երևույթներ, ինչպիսին էլեկտրական հոսանքն է վակուումում և հաղորդիչներում։
Հայտնագործող Ջոզեֆ Թոմպսոն 1897
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված էլեկտրոնը;
Բացասական լիցքով
- Ատոմի ներսում ինչի՞ շուրջն են պտտվում էլեկտրոնները։
Միջուկի
- Ի՞նչ լիցքով է լիցքավորված ատոմի միջուկը։
Դրական
- Ապացուցեք, որ ամբողջական ատոմը չեզոք է։
Ցանկացած պինդ մարմին, հեղուկ, գազ կամ պլազմա կազմված է չեզոք կամ իոնացված ատոմներից
- Միմյանցից ինչո՞վ են տարբերվում ալֆա, բետա և գամմա ճառագայթումները։
Ալֆա ճառագայթները բարձր էներգիայի իոնացնող մասնիկների ճառագայթման ձև են:Բետա ճառագայթումը իոնացնող ճառագայթման ձև է, որն արտանետվում է որոշակի տիպի ռադիոակտիվ միջուկների կողմից: Գամմա ճառագայթները էլեկտրամագնիսական ճառագայթում են, որոնք արտադրվում են ռադիոակտիվությամբ:
- Բերե°ք ռադիոակտիվ նյութերի օրինակներ
պրոմեթիում, պոլոնիում
- Քիմիական տարբեր տարրերի ատոմներն ինչո՞վ են տարբերվում միմյանցից։
Տարբեր տարրերի ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
- Իրենցից ի՞նչ են ներկայացնում դրական ու բացասական իոնները։
Դրական իոններ-ատոմները կարող են կորցնել մեկ կամ մի քանի էլեկտրոններ
Բացասական իոններ- ատոմին միանում է մեկ կամ մի քանի էլեկտրոն
- Ի՞նչ է էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը մատերիայի հատուկ տեսակ է, որը գոյություն ունի ցանկացած լիցքավորված մարմնի շուրջ:
- Ինչո՞վ է դաշտը տարբերվում նյութից։
Էլեկտրական դաշտի ուժագծերն այն ուղղորդված գծերն են, որոնք ցույց են տալիս դրական լիցքավորված մասնիկի վրա ազդող ուժի ուղղությունն այդ դաշտում:
- Թվարկե°ք էլեկտրական դաշտի հիմնական հատկությունները։
1,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը որոշ ուժով ազդում է իր ազդեցության գոտում հայտնված ցանկացած այլ լիցքավորված մարմնի վրա:
2,Լիցքավորված մարմնի էլեկտրական դաշտը մարմնին մոտ տիրույթում ուժեղ է, իսկ նրանցից հեռանալիս թուլանում է:
- Ինչպե՞ս է որոշվում էլեկտրական դաշտում շարժվող մասնիկի արագացումը։
a=F/m
- Ո՞ր դեպքում է էլեկտրական դաշտը մեծացնում մասնիկի արագությունը և ո՞ր դեպքում փոքրացնում այն։
Եթե մասնիկի լիցքը դրական է, ապա ուժագծերի ուղղությամբ շարժվելիս նրա արագությունը կաճի, հակառակ ուղղությամբ շարժվելիս՝ կնվազի:
- Չեզոք թղթի կտորներն ինչու՞ են ձգվում էլեկտրականացած մարմնի կողմից։
Ըստ էլեկտրական դաշտի 1 հատկության։