Դաս 7 Նախակորիզավորներ

Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ — «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն աչքով անտեսանելի պարզագույն օրգանիզմներ են:

Բակտերիաների կառուցվածքը համարժեք է բջջի կառուցվածքին, սակայն ունի որոշակի առանձնահատկություններ: Բակտերիալ բջիջը բաղկացած է ցիտոպլազմայից, որի մեջ գտնվում են ռիբոսոմներ, ներառուկներ, օրինակ սպիտակուցներ, արգասիքներ, ժառանգական նյութ։

Բակտերիաները շատ մեծ դեր ունեն բնության մեջ։ Փտացնող և նեխող բակտերիաներ օգնում են բնությանը և ազատում են բնությունից մահացած օրգանիզմները, բայց նաև կան վատ ածխածին բակտերիաներ, որոնք տարբեր հիվանդություններ են առաջացնում։ Հիմնական բակտերիաները լինում են լավ։ Օրինակ պալարաբակտերիաները օրգանական նյութեր են տալիս հողին, իսկ բույսերի մեջ մտնելով նրանց տալիս են սինթեզված ազոտական միացումներ։

Բակտերիաները լինում են Ավտոտրոֆ և Հետերոտրոֆ։ Ավտոտրոֆները սնվում են իրենց ֆոտոսինթեզված նյութերով, իսկ հետերոտրոֆները սնվում են հիմնականում մահացած օրգանիզմների օրգանական նյութերով։ Նաև կան մակբույծներ, որոնք սնվում են կենդանի օրգանիզմների հաշվին։ Պալարաբակտերիաները մտնում են բույսերի մեջ և նրանց տալիս ազոտական միացություններ, իսկ բույսի մահից հետո հողին են տալիս լիքը օրգանական նյութեր։

Բակտերիաների բջջում բացակայում է լավ կազմավորված և հատուկ առանձնացված կորիզը: Կորիզի փոխարեն նրանում պարունակվող ժառանգական նյութը ուղղակի տեղակայված է ցիտոպլազմայում` առանց որևէ սահմանազատման: Այդ պատճառով այս օրգանիզմները կոչվում են նախակորիզավորներ կամ պրոկարիոտներ:

Բակտերիալ ցիտոպլազման պատված է բջջաթաղանթով, որը կոչվում է ցիտոպլազմատիկ թաղանթ: Արտաքինից բակտերիալ բջիջը պատված է բավականին հաստ և ամուր բջջապատով: Այն կազմված է հատուկ ածխաջրերից և ապահովում է բակտերիաների բջջի կայուն ձևը:

Բակտերիաների բջջապատը հիմնականում արտաքինից պատված է լորձաթաղանթով: Այն պաշտպանում է բջիջը արտաքին միջավայրի անբարենպաստ ազդեցությունից` չորացումից, ցրտահարումից, քիմիական ազդեցությունից և այլն:

Բակտերիաները կարող են լինել անշարժ և ակտիվ շարժվող: Շարժուն բակտերիաների բջջապատի արտաքին մակերեսին առկա են մտրակներ և թարթիչներ, որոնք ծառայում են շարժման համար:

Բակտերիաները՝ որպես հնագույն օրգանիզմներ, կենսագործում են ամենուրեք` օդում, ջրում, հողում, այլ կենդանի օրգանիզմներում: Մեկ գրամ հողում հաշվվում է մոտավորապես 3 միլիարդ բակտերիալ բջիջ:

Բակտերիաներն ունեն բազմազան ձևեր: Բակտերիալ բջջի ձևից կախված` նրանց տրվում են տարբեր անվանումներ.

  • Գնդաձև բակտերիաները կոչվում են կոկեր,
  • Զույգերով գոյակցող կոկերը կոչվում են դիպլոկոկեր,
  • Շղթա կազմողները՝ ստրեպտոկոկեր,
  • Ողկույզի պես խմբավորվածները՝ ստաֆիլոկոկեր,
  • Ցուպիկաձև կամ ձողիկաձև բակտերիաները կոչվում են բացիլներ,
  • Պարուրաձև ձգվածները` սպիրիլներ,
  • Ստորակետաձև, աղեղնաձև կամ կոր բակտերիաները կոչվում են վիբրիոններ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s