Աշխատանքային պայմանագիր, երկկողմանի պայմանագիր աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար որոշակի աշխատանք կամ մատուցել որոշակի ծառայություններ։
Աշխատողը ըստ աշխատանքային պայմանագրի պարտավորվում է մատուցել իր ծառայությունները՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային պայմանները և օրենսդրական իրավանորմերը։ Աշխատանքային պայմանագիրը գործատուին պարտավորեցնում է վճարել պայմանագրում նշված աշխատավարձը, ինչպես նաև ապահովել օրենսդրությամբ նախատեսված պայմանները։
Աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից։ Սկզբում պայմանագիրը ստորագրում են գործատուն, գործատուի ներկայացուցիչը և աշխատողը։Մյուս օրինակը պահվում է գործատուի մոտ՝ անախորժություններից խուսափելու համար։ Երկրորդ օրինակը պահվում է աշխատողի մոտ։
Աշխատանքային պայմանագիրը նույն օրը կնքման օրըգրանցվում է գործատուի աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում։Գործատուն աշխատողին թույլատրում է անցնել աշխատանքի միայն այն ժամանակ, երբ պայմանագիրը կնքվում է և երկրորդ օրինակը գործատուի մոտ է։Եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, աշխատողը պետք է անցնի աշխատանքի՝ պայմանագրի կնքման հոջորդ օրը: