Հայկական լեռնաշխարհ կամ Հայկական բարձրավանդակ
Պատմաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան: Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև: Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Լեռնաշխարհի տարածքը մոտ 400 000 քառակուսի կիլոմետր է: Նրա տարածքում գոյություն ունեն հայկական երկու պետություններ՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունները, որոնք միասին (մոտ 42 000 քառ. կմ) կազմում են լեռնաշխարհի տարածքի մոտ 11 տոկոսը: Գրեթե նույնքան տարածք է զբաղեցնում լեռնաշխարհի այն հատվածը, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը: Ադրբեջանի Հանրապետությունում տարածքում են գտնվում լեռնաշխարհի գավառներից Գարդմանը և Գողթանը (Նախիջևան), Վրաստանում՝ Ջավախքը: Հայկակա՝ բարձրավանդակի մոտ երկու երրորդ այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության կազմում։
Հայկական լեռնաշխարհը և նրա սահմանները
Հայկական լեռնաշխարհում ապրել ու իր բազմադարյան պատմությունը կերտել հայ ժողովուրդը: Այն բնական պայմանների յուրօրինակ համալիր է, ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր։ Բարձրավանդակն աչքի է ընկնում մակերևույթի ինքնատիպ երիտասարդ հրաբխային լանդշաֆտով ու միջլեռնային գոգավորություններով, բարձրլեռնային լճերով ու արագահոս գետերով, ցայտուն արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Այստեղ հանդիպում են երկրագնդի գրեթե բոլոր բնական գոտիներն ու զոնաները՝ մերձարևադարձայինից մինչև ձնամերձ: Ամենաբարձր կետը Արարատ լեռն է, ունի 5165 մետր բարձրություն։

Հայաստանը Համարվում է ակտիվ երկրաշարժական գոտի։ Բնակիլմեական պայմանները բազմազան են, աճում են մրգեր, օրինակ ծիրանը, ցածրադիր շրջաններում նաև Հացահատիկներ։ Սեպտեմբերին Արարատյան դաշտը Հարուստ է Որդան Կարմիրով։
Դաշտեր՝ Մշո, Կռնո, Ալաշկերտի, Շիրակի, Արարատյան։
Գետեր՝ Կուր, Ճորոխ, Եփրատ, Տիգրիս, Արաքս։
Լճերը՝ Սևան, Վանա, Ուրմիա