Վանի թագավորություն

Վանի թագավորությունը պետություն է եղել, որը եղել է Հայկական լեռնաշխարհում, մ․թ․ա 9-6րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվել է Բիայնիլի, Նաիրի, Ուրարտու, Արարատյան թագավորություն անուններով։ Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը ունեցել է մի քանի անուն (Արամ, Արամու, Արամա), և որը կառավարել է մ․թ․ա 860-840 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ է պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան մայրաքաղաքը, որին նրան ասում էին նաև Տուշպա կամ Տոսպ։ Վան անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում և կառավառել է թագավորությամբ մ.թ.ա. 786-764 թվականներին։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։ Էրեբունին գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ի կողմից: Վանի թագավորության ճարտարապետական արվեստի համար բնութագրական է եղել շինությունները ներսից ներկերով ու բազմագույն քարերով զարդարելու արվեստը։ Զարդարվեստի փայլուն նմուշներ են Արին-Բերդի (Էրեբունի), Կարմիր Բլուրի (Թեյշեբաինի) շինություններում հայտնաբերված որմնանկարներր։ Դրանք բազմագույն են և վկայում են Վանի թագավորության ճարտարապետության մեջ գույնի առանձնահատուկ դերի մասին։ Էրեբունիի որմնանկարներից մեկում պատկերված է թագավորական որսի տեսարան, որի մասնակիցներից են ինքը՝ արքան, նրա մերձավոր մեծատոհմիկները, այրուձին ու հետևակը։ Վանի թագավորության մարդիկ եղել հեթանոս։ Թագավորությունը վերջնական կործանվել է մ․թ․ա 590 թվականին։

Վանի թագավորությունում եղել են շատ աստվածներ, Խալդի եղել էն գլխավորը, ահա նրա նկարը։

Վանի թագավորությանը ամենահզոր ժամանակաշրջանը Արգիշտի Ա-ի թագավորության ժամանակաշրջանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s