Ք.ա. 71թ. Պոնտոսի արքա Միհրդատ 6-րդը Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան։ Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղղարկեց ՝ պահանջելով հանձնել Հռոմի թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն մերժեց Հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։ Ք.ա. 69թ. գարնանը Հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։ Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։ Ք.ա. 68թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածնիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից։ Հայոց զորքերի օգնությամբ Միհրդատը ազատագրեց Պոնտոսը ՝ այնտեղից դուրս մղելով հռոմեացիներին։ Ք.ա. 66թ. պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն արևելք եկավ հռոմեացի զորավոր Պոմպեոսը։ Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ։ Դաշինքի համաձայն ՝ Հռոմը պետք է պատերազմ սկսեց Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը ՝ Հայաստանի։ Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը։ Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին։ Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին։
Հայաստանը մնաց մենակ ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի։ Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև։ Ք.ա. 66թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը։ Հայաստանը օգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն։