Արշակունիներ․ (66-428) Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330)

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։ Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287 թվականին։

Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։ Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապ), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s