Ավատատիրություն

Միջնադարյան հասարակությունը հայտնի է ավատատիրական անունով: Ավատատիրությունը դա նույն ֆեոդալիզմն է: Ավատատիրության կատեգորիայի հոդվածներից են՝ Ալլոդ, Բենեֆիցիում, Թիուլ, Հարաբերությունների հիմքում ընկած էր հողի մասնավոր սեփականությունը: Մասնավոր հողային կալվածքը  կոչվում էր ավատ: Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է: Ավատը ժառանգական էր դառնում`հորից որդուն: Համայնքի հողատարածքների սեփականության իրավունքը ևս պատկանում էր ավատատիրոջը։ Հողի դիմաց գյուղացին հարկեր էր վճարում։Քաղաքական աստիճանակարգության մեջ նրանց զբաղեցրած աստիճանը կախված էր հողի չափից ևկարգավիճակից։ Եկեղեցին ևս խոշոր հողատեր էր։ Եկեղեցու կարիքները բավարարելու համար պետությունը նրան հանձնեց հսկայական հողատիրույթներ։Արևմտյան Եվրոպայի բոլոր բնակիչները պարտավոր էին եկեղեցուն հարկվճարել, որը կոչվում էր տասանորդ բերքիմեկ տասներորդ մասը և եկեղեցին դարձավ հոգևոր ավատատեր։ Հոգևորավատատերերը ներառվեցին ավատատիրական աստիճանակարգության մեջ։

Հայկական ավատատիրության առանձնահատկությունները

Ավատատիրությունը հաղթանակ տարավ IV դ. սկզբներին, սակայն ոչ թե հեղափոխական տեղաշարժերի հետևանքով, ինչպես Եվրոպայում, այլ խաղաղ զարգացման պայմաններում: Հակառակ Արևմտյան Եվրոպայի, որտեղ ավատատիրության հաստատումն ուղեկցվում էր քաղաքային կյանքի աննախընթաց անկումով, Հայաստանը ավատատիրության կամ միջնադարի դարաշրջան թևակոխեց՝ ունենալով խոշոր և բազմամարդ քաղաքներ, որոնց բնակչությունը հասնում էր տասնյակ հազարների: Դրանք թագավորական ուժեղ իշխանության հենարանն էին, երկրի տարբեր մասերը տնտեսապես շաղկապող նյութը և թագավորության տնտեսական կյանքի հիմքը:

Հայաստանում հասարակական հարաբերությունները հնուց զարգանում էին համապետական` թագավորական հողատիրության պայմաններում: Գյուղական համայնքները հիմնական արտադրող տնտեսություններն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին: Արտաշես 1-ինը հողային բարեփոխությամբ ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը: Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների` ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն` ավատական տնտեսությունների առաջացմանը: Այդ ուղիով հաստատվում էին ավատատիրական հարաբերությունները: Հնուց եկող նախարարական տների կողքին ագարակների և դաստակերտների սեփականատերերը մեծացնում էին մասնավոր հողատիրության բաժինը, մյուս կողմից՝ աստիճանաբար կրճատվում էր գյուղական համայնական տնտեսությունների մասնաբաժինը:

Հայաստանում, որտեղ պահպանվել էին մի կողմից՝ թագավորական իշխանությունը, մյուս կողմից՝ պետական հողատիրության վրա հիմնված և արքայական գանձարանի հիմնական հարկատու գյուղական համայնքը, ավատատիրական հարաբերությունների հաստատումը տեղի էր ունենում հասարակության բնականոն զարգացման ճանապարհով: Դրանով էլ պայմանավորված էին նոր հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները  Հայաստանում:

Հայաստանում ավատատիրությունը սերում էր նահապետական արմատներ ունեցող նախարարական համակարգից, որը հնուց եկող թագավորական իշխանության հետ ամբողջություն էր կազմում:

Այդ բնականոն ընթացքը խախտեց օտար տերությունների նվաճողական քաղաքականությունը, ինչը հանգեցրեց հայ Արշակունիների հարստության անկմանը 428 թ.: Եղիշեն նշել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին:

Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում: Հայկական պետականությունը միջնադարում իր դրսևորումներն ունեցավ Մեծ Հայքի Հայոց Արևելից կողմերում` Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, ապա Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության, ՍասունիԱրցախի և Սյունիքիիշխանությունների, Կիլիկիայում հայկական իշխանության ու թագավորության ձևերով:

Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող խոշոր մասնավոր հողերը կոչվում էին հայրենական կամ հայրենիք: Թագավորները հաճախակի հողային շնորհումներ էին կատարում: Պայմանական հողատիրության այս կարգի կալվածքները կոչվում էին պարգևականք: Թագավորը տարբեր ծառայությունների համար ցմահ կամ ժառանգաբար այդ կարգի շնորհումներ էր կատարում երկրի ավագանու ներկայացուցիչներին: Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու: Իսկ եթե ստացողը դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները:

Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: Դրա հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին` բդեշխներն ու գործակալները:Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական սկզբունքը՝ <<իմ վասալի վասալը իմ վասալը չէ>>:

Հայ հասարակությունը կազմված էր բարձր` ազատների, և ստորին` անազատների դասերից:

Ազատների դասը կազմում էին ինչպես ազնվականությունը` նախարարները` աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, այնպես էլ հոգևորականությունը: Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում: Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը:

Ոչ ազնվական կամ անազատների դասին էին պատկանում քաղաքացիները` համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները, որոնք կարող էին համալրել միայն հետևակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s