Համո Սահյանի բանաստեղծություններից դուրս գրել անձնավորման և փոխաբերության օրինակներ
Oվկիանոսները ելնում են ափից
Եվ պատառոտում իրենց անխնա… ( Փոխաբերություն )
Խելագարվել է կյանքը տագնապից, ( Անձնավորում )
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խաղաղ օրերը գնում են ձեռից, ( Փոխաբերություն )
Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա:
Խելագարվել է աշխարհն իմ խելքից , ( Անձնավորում )
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա
Խելագարվել են ցորեն ու բողբոջ, ( Անձնավորում )
Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, ( Անձնավորում )
Խելագարվել է տիեզերքն ամբողջ, ( Անձնավորում )
Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա:
Խելագարվել է տիեզերքն ամբողջ, ( Անձնավորում )
Աչքերը չռել իմ հոգու վրա… ( Փոխաբերություն )
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , ( Փոխաբերություն )
Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա:
Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, ( Փոխաբերություն )
Խելագարվածներ մոտիկ ու հեռու:
Բայց կյանքս անցավ……Եվ հազար ափսոս,
Որ հնար չունեմ խելագարվելու: