Ոսպնյակներ: Ոսպնյակի բնութագրերը

Ոսպնյակները կոր մակերևույթներով սահմանափակված լուսաթափանց նյութից (ապակի, քվարց և այլն) պատրաստված մարմիններ են, որոնք ձևափոխում են լույսի փունջը: Ակնոցի ապակիները կամ պլաստիկները հատուկ եղանակով մշակված ոսպնյակներ են, որոնք փոխում են իրենց միջով անցնող լուսային ճառագայթների ուղղությունը:
Կան տարբեր չափերի ոսպնյակներ՝ մանրադիտակի մանրիկ ոսպնյակներից մինչև աստղադիտակներում օգտագործվող 1 մ-ից ավելի տրամագծով հսկաները: Մեր աչքի ակնաբյուրեղները նույնպես ոսպնյակներ են:
Ոսպնյակները լինում են 2 տեսակ՝ ուռուցիկ և գոգավոր: Ուռուցիկ ոսպնյակի մեջտեղն ավելի հաստ է եզրերից, գոգավորինը՝ ավելի բարակ: Աչքի օպտիկական թերություններն ուղղելու համար կարճատես մարդիկ կրում են գոգավոր, իսկ հեռատեսները՝ ուռուցիկ ոսպնյակներով ակնոցներ: Տեսողության խիստ թուլացման դեպքում կիրառվում է մի քանի զույգ ոսպնյակներ ունեցող ակնոց, որը կառուցվածքով նման է հեռադիտակի:

Ոսպնյակից այն կողմ.
Երբ ոսպնյակի միջով նայում ենք գրված էջին, ապա ուռուցիկ ոսպնյակը մեծացնում է տառերը, գոգավորը՝ փոքրացնում: Եթե ստվարաթղթի կտորի առջև պահենք ուռուցիկ ոսպնյակ և դրանք միասին պահենք պատուհանին զուգահեռ այնպես, որ լույսն ընկնի ոսպնյակի վրա, ապա ստվարաթղթի վրա կհայտնվի պատուհանի փոքրիկ, շրջված պատկերը: Մեր աչքերի ոսպնյակները՝ ակնաբյուրեղները, աչքերի ներսում ստեղծում են այն ամենի պատկերները, ինչին մենք նայում ենք: Ճիշտ այդպես էլ լուսանկարչական խցիկի ոսպնյակները խցիկի ներսում տեղադրված ժապավենին դրոշմում են լուսանկարվող առարկաների պատկերները:
Երբ մեզ հարկավոր է որևէ առարկա տեսնել խոշորացված և հստակ, մենք գործածում ենք խոշորացույց: Ավելի ուժեղ խոշորացույցների ոսպնյակներն ավելի հաստ են և ավելի շատ են մեծացնում: Սակայն հաստ ոսպնյակը հստակ պատկերներ է տալիս միայն իր միջին մասի մոտակայքում, իսկ եզրերում, որտեղ ոսպնյակն ավելի բարակ է, պատկերն ստացվում է ոչ հստակ՝ աղճատված:
Մանրադիտակի, հեռադիտակի և աստղադիտակի ոսպնյակների միջով մենք դիտում ենք կա՜մ չափազանց փոքր, կա՜մ այնքան հեռու առարկաներ, որոնք անզեն աչքով չեն երևում: Այդ ոսպնյակներից մանրադիտակներում օգտագործվող ամենափոքրերի տրամագիծը 2 մմ-ի չի հասնում, իսկ աստղադիտակներում դրված ամենամեծերինը գերազանցում է 1 մ-ը: Այս գործիքների յուրաքանչյուր ոսպնյակը կազմված է համատեղ միացված մի քանի ոսպնյակներից, ինչը հնարավորություն է տալիս ստանալու շատ ավելի հստակ պատկերներ:
Ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակներում և էլեկտրոնաօպտիկական սարքերում կիրառում են միմյանց հաջորդող մագնիսական էլեկտրոնային ոսպնյակներ: Իսկ բժշկական ախտորոշման, պատրաստի մեքենամասերի արատանշման, ձայնային պատկերների ստացման համար օգտագործում են ձայնային ոսպնյակներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s